
Թուրքիայի քրդաբնակ Դիարբեքիր քաղաքի ոստիկանական բաժանմունքի մոտ պայթել է պայթուցիկով բեռնված ավտոմեքենա, հաղորդում է BBC-ն: Զոհվել է առնվազն 5 մարդ, 36-ը վիրավորվել են: Պայթյունն այնքան ուժգին է եղել, որ վնասել է հարեւան շենքերը:
Հիշեցնենք, որ օրերս Թուրքիայում եւս մեկ խայթյուն էր որոտացել: Ստամբուլի Սուլթանահմեդ հրապարակում իրականացված ահաբեկչության հետևանքով զոհվել էր 10 մարդ, վիրավորվել՝ 15-ը:




