Հասարակություն

Կառավարությունն այսօր 2016թ առաջին նիստն է անցկացնելու

hasmikdilanyan
Կառավարությունն այսօր 2016թ առաջին նիստն է անցկացնելու: Եվ այսօր՝ հունվարի 14-ին, Սյունիքի , Լոռու և Տավուշի մարզի մի շարք համայնքների ղեկավարների ու ավագանիների անդամների լիազորությունները կառավարության որոշմամբ վաղաժամ կդադարեցվեն: 2016 թվականի փետրվարի 14- Սյունիքի մարզի Տաթևի, Տավուշի մարզի Դիլիջանի և Լոռու մարզի Թումանյան համայնքների ընտրատարածքներում տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների ու ավագանիների անդամների ընտրություններ կանցկացվեն: Ընտրությունների կազմակերպման համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովին կհատկացվի 24,785.9 հազ. դրամ, ոստիկանությունը՝ 1,954.0 հազ. դրամ։ Հիշեցնենք, որ 2015թ մայիսի 17-ին առաջին անգամ այս համայնքներում տեղական հանրաքվե անցկացվեց և համայնքների խոշորացման փորձնական ծրագիրն այսպիսով մեկնարկում է: Տեղեկացնենք, որ «Վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Սյունիքի մարզի մարզի Շինուհայր, Տաթև, Հալիձոր, Հարժիս, Սվարանց, Խոտ, Տանձատափ, Քաշունի, Տավուշի մարզի Դիլիջան, Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Աղավնավանք, Խաչարձան, Հովք, Լոռու մարզի Թումանյան, Մարց, Քարինջ, Լորուտ, Շամուտ, Աթան, Ահնիձոր համայնքները միավորվելով վարակազմակերպվել են նոր համայնքների՝ համապատասխանաբար Տաթև, Դիլիջան և Թումանյան անվանումներով:

Կառավարությունն այսօր նաև Փոքր ու միջին ձեռնարկատիրական սուբյեկտների մոտ և ոչ միայն՝ ստուգումներ իրականացնելու արգելման ժամանակահատվածը՝ գործող այս տարվա հունվարի մեկի փոխարեն կերկարաձգվի մինչև այս տարվա հուլիսի մեկը: Ստուգումները կարող են իրականացվել միայն`պետական կառավարչական հիմնարկներում, պետական ոչ առևտրային կամակերպություններում, համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում, 100 տոկոս պետական բաժնեմասով փակ բաժնետիրական ընկերություններում և 100 տոկոս համայնքային բաժնեմասով փակ բաժնետիրական ընկերություններում, տնտեսավարող սուբյեկտների գրավոր դիմումի հիման վրա. մանկապարտեզներում և դպրոցներում երեխաների սննդի կազմակերպման նկատմամբ իրականացվող ստուգումների. հանրային անվտանգության, անձանց իրավունքների, կյանքի և առողջության պաշտպանության, պետության պաշտպանության և անվտանգության ապահովման դեպքերում (համապատասխան հիմնավորումներով)` միայն Հայաստանի Հանրապետության վարչապետի գրավոր համաձայնությամբ:

Այսօր կհաստատվի նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին նախագիծը: Այս տարի օրինակ նախատեսվում է սկսել Իրան Հայաստան 400 կվտ լարման էլեկտրահաղրոդման օդային գծի կառուցման ծրագրի շրջանակներում սարքավորումների ներկրման, հենասյուների մոնտաժման աշխատանքները: Հարկային համակարգի սոտրաբաժանումների կառուցվածքային օպտիմալացում է նախատեսվում, նախատեսվում է գործարկել նաև ՀՀ պետական սահմանի Բագրատաշեն, Գոգավան, Բավրա անցմումային կետերը:

Կարդացեք նաև

Back to top button