Միջազգային

Զիմբաբվեում մահապատիժները դադարեցվել են. դահիճ չունեն

Զիմբաբվեի իշխանությունները անժամկետ հետաձգել են մապահատիժները, քանի որ երկրում ոչ մի դահիճ չկա, հայտնում է Բի Բի Սի- ն։

Սա հայտնի է դարձել երկրի Սահմանադրական դատարանում մահապատժի դատապարտված մի քանի հոգու դիմումի հիման վրա։

Դատապարտվածները հայտարարել են, որ երկար ժամանակ իրենց պահում են մահապարտների խցում՝ ոտնահարելով իրենց մարդկային իրավունքները։

Քննության ժամանակ պետական մեղադրողը խոստովանել է, որ երկրում դահիճ չկա եւ ոչ ոք չի համաձայնության զբաղեցնել այդ թափուր տեղը։

Կարդացեք նաև

Back to top button