
Թբիլիսին Ադրբեջանին մեղադրում է գազը խափանումներով մատակարարելու մեջ:Վրաստանի գազի և նավթի ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Թվալաբեիշվիլին հայտարարել է, որ ադրբեջանական պետական նավթային ընկերությունը՝ SOCAR-ը չի ապահովում անխափան գազամատակարարում:
«Գրուզիա օնլայն»-ի փոխանցմամբ՝ պաշտոնյան նշել է, որ իր երկրում վերջին շրջանում շոշափելիորեն ավելացել է կապույտ վառելիքի պահանջարկը: «Հաճախ նկատվում է SOCAR-ի մատակարարումների խափանումներ, այդ իսկ պատճառով մենք ստիպված ենք հավասարակշռությունը պահպանել ռուսական գազի միջոցով»,- հայտարարել է Թվալաբեիշվիլին։
Հիշեցնենք, որ տարեսկզբին հայտնի էր դարձել Թեհրանի և Թբիլիսիի միջև ընթացող բանակցությունների մասին՝ Հայաստանի տարածքով Վրաստանին գազ մատակարարելու շուրջ: Օրերս վրացական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, որ Վրաստանը մտադիր է ադրբեջանական գազը 50%-ով փոխարինել ռուսականով։




