

Դեռ աշնանը ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնը, ներկայացնելով ձմռան եղանակային կանխատեսումները, հայտարարեց, որ այս տարի սպասվելու է տաք, բայց տեղումնառատ ձմեռ: «Կանխետսումներն իրականացան»,-այսօր «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նշել է Տարածքային Կառավարման և ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը, և ներկայացրել առաջիկա օրերի ջերմաստիճանը:
Այն, որ հանարպետությունում տեղացած առատ ձյան քանակը, որոշ շրջաններում գերազանցել է նորման, փաստ է: Ադդ մասին նաև պաշտոնապես հաստատաում է Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնը, և նշում, որ իրենք կանխատեսել էին, որ այս տարի բարձր ջերմաստիճան է գրանցվելու և առատ ձյան տեղումներ: Իսկ ներկա պահին Ներկա պահին հանրապետության տարածքի եղանակային պայմանները ձևավորում են հարավային տաք օդային հոսանքները, ինչի արդյունքում հատկապես այսօր` նկատվում է օդի ջերմաստիճանի ինտենսիվ բարձրացում: Լսենք Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանին:
«Օդի ջերմաստիճանը, հատկապես, անոմալ բարձր է Տավուշի և Սյունիքի հովտային գոտիներում, այսօր այդ հատվածներում ակնկալվում է մինչև +14, +16 աստիճան տաքություն, առհասարակ, ներկա պահին ողջ հանրապետությունում ջերմաստիճանը նորմայից բարձր է 4-6 աստիճանով»:
Շարունակելով ներկայացնել, առաջիկա 5 օրերի եղանակային կանախատեսումները Գագիկ Սուերենյանը տեղեկացրեց, որ հունվարի 14-ի երեկոյան ժամերից և 15-ի գիշերը հանրապետության տարածքին կմոտենա ցիկլոն, կլինեն տեղումներ, լեռնային գոտիներում ձյուն, նախալեռներում թաց ձյուն, իսկ հովտային գոտիներում անձրև և ձնախառն անձրև:
«Հունվարի 15-ի օրվա երկրորդ կեսից տեղումները կդադարեն, և 16-ին հանրապետությունում կհասատավի առանց տեղումների եղանակի: Առաջիկա 5 օրերին ջերմաստիճանի նվազման անկումներ չեն սպասվում: Տաք եղանակը շարունակվելու է»:




