Հասարակություն

Հայաստանն ընդունել է շուրջ 17 հազար սիրիահայ փախստականի

alisagevorgyan

 

2015-ին  փախստականների թիվն աշխարհում հատեց 60 միլիոնի սահմանը: ՄԱԿ-ի փախստականնեի հանձնաժողովի  հայաստանյան գրասենյակի ծրագրային բաժնի ղեկավար  Նվեր Սարգսյանի գնահատմամբ՝  սա աննախադեպ ցուցանիշ է: Հակամարտությունների կիզակետում հայտնված  Միջին Արևելքում  արաբական գարուններից հետո փախստականների հոսքի նպատակային թիրախը դարձավ Եվրոպան՝ գրավելով նախ  սոցիալական բարձր կենսամակարդակով ու ներգաղթյալների ինտեգրման լավագույն հնարավորոթյուններով: Արդյունքում՝ Եվրոպան այսօր կանգնած է միգրացիոն ճգնաժամի առաջ

2015-ի առաջին ինն ամիսների ընթացքում 464 հազար միգրանտներ միայն ծովով հատել են Հունաստանի սահմանը: Նրանց մոտ 50 տոկոսը սիրացիներ են եղել: Ստեղծված իրավիճակում եվրոպական մի շարք երկրներ վերանայեցին իրենց միգրացիոն քաղաքականությունը՝ դնելով այսպես ասած, ներքին սահմաններ, բացելով նոր սահմանակետեր:

Փորձագետը չի բացառում, որ ճգնաժամը հաղթահարելու համար Եվրոպան ստիպված կլինի  էական փոփոխություններ կատարել միգրացիոն քաղաքականության ոլորտում, որի ազդեցությունը կկրեն նաև դեպի  Եվրոպա շտապող հայ միգրանտները։

Սիրիայից ընդունած փախստականների թվով երկրների ցանկում Հայաստանն այսօր առաջատարներից է: Իհարկե՝ Հայաստան ժամանած փախստականները հիմնականում մեր հայրենակիցներն են, սակայն կարգավիճակի առումով դա ոչինչ չի փոխում: Ըստ փորձագետի՝ որպես փախստականներ ընդունած երկիր Հայսատանը կարող է ակնկալել   միջազգային  կառույցների օժանդակությունը։

Հավելենք, որ հակամարտության սկզբից մինչ օրս Սիրայից Հայաստան են  տեղափոխվել շուրջ 17 հազար սիրիահայեր: Նրանցից քանիսն են տեղափոխվել Եվրոպա կամ այլ երկրներ՝ ստույգ տեղեկություններ չկան

Back to top button