Միջազգային

Մոգերինին կայցելի տարածաշրջան, Գերմանիան կկարեւորի ԼՂ խնդրի կարգավորումը

Եվրոպական միության արտաքին քաղաքական հարցերով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին առաջիկայում  կայցելի Ադրբեջան: ԱՊԱ գործակալության փոխանցմամբ` լուրը հայտնել է Ադրբեջանում ԵՄ դեսպան Մալենա Մարդը։ Նա նշել է, որ այցը նախատեսված է փետրվար- մարտ ամիսներին: «Ամեն դեպքում այցը տեղի կունենա մինչfu ամառ: Մանրամասները դեռ մշակվում են»,- ասել է նա:

Իսկ Ադրբեջանում Գերմանիայի դեսպան Հայդրուն Թեմպլն էլ հայտարարել է, որ ԵԱՀԿ- ում իր երկրի նախագահության ընթածքում կարեւորվելու է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը։ «Խաղաղությունն ու անվտանգությունը Գերմանիայի հիմնական գերակայություններն են լինելու ԵԱՀԿ-ում նախագահության ժամանակ: Գերմանիան մեծ ուշադրություն է դարձնելու շարունակվող հակամարտությունների կարգավորմանը, որոնք մենք սառեցված են անվանում: Այդ հակամարտություններին է դասվում նաև այն, որում ներգրավված է ձեր երկիրը»,- ադրբեջանցի լրագրողներին հայտնել է Թեմպլը:

Կարդացեք նաև

Back to top button