Տնտեսական

Անվտանգությունը տնտեսական աճից ավելի կարեւոր է.Գագիկ Մինասյան

լրացված 15.03-ին
hasmikdilanyan

Լրագրողների հետ 2016թ առաջին հանդիպումն այսօր ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանը շնորհավորանքով ու  բարեմաղթանքներով է սկսել: Առողջությունից,  երջանկությունից, հաջողությունից առավել  ԱԺ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը խաղաղություն է ցանկացել :  Համաշխարհային տնտեսական զարգացումները հուսադրող չեն,  մեր երկրի տնտեսական աճն էլ որևէ նշանակություն չի ունենա ՝ առանց   երկրի անվտանգության: «Անվտանգությունը չափազանց ավելի կարևոր է, քան մնացած ամեն ինչ»,- հայտարարել է Գագիկ Մինասյանը և հավելել, որ   հասարակության ուշադրությունը ներքին խնդիրներից շեղելու համար Ադրբեջանը փորձելու է  էլ ավելի ավելի խորացնել լարվածությունը ՀՀ և ԼՂՀ սահմաններին, որն ամեն բանից բացի կբարդացնի նաև մեր տնտեսական ակնկալիքները հատկապես ներդրումների առումով:

 

 

Ռուսական ռուբլու գահավիժում, Հայաստանի ռազմավարական գործընկերոջ՝ ՌԴ-ի  նկատմամբ  պատժամիջոցների շարունակականություն և ուժեղացում, նավթի գների անկում: Վերը նշված գործոններին վերջին շրջանում ավելացել են նաև  Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի  և Իրանի Իսլամական հանրապետությունների հարաբերությունների լարվածություն:  Աշխարհաքաղաքական զարգացումները  ներկայացնում է  ԱԺ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

Անդրադառնալով արդեն Ադրբեջանում տեղի ունեցող զագացումներին՝  նա նկատում է ՝ այս երկրում էլ նավթի գների անկումը  բարդ ֆինանսական իրավիճակ  է ստեղծել, կանխատեսումների համաձայն,  գնալով ամեն ինչ ավելի  խորանալու  է, նավթի գնի անկումը մինչև 20 դոլար կհասնի: Սրանով սակայն, ըստ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանի, Ադրբեջանը այսքանով  չի հանգստանա.

«Հասարակության ուշադրությունը ներքին խնդիրներից շեղելու համար նա կփորձի էլ ավելի լարվածությունը  խորացնել ՀՀ և ԼՂՀ սահմաններին, որն ամեն բանից բացի կբարդացնի նաև մեր տնտեսական ակնկալիքները հատկապես ներդրումների առումով»:

Ստեղծված իրավիճակում  լուրջ մարտահրավերներ են ստեղծվել Հայաստանի տնտեսական զարգացումների համար: Հետևողական պայքար կոռուպցիայի դեմ, հավասար մրցակցային պայմանների համար բարենպաստ դաշտի ձևավորում, նոր Սահմանադրության ընդունումից հետո նոր հնարավորություններ ու օրենքների ընդունում. տնտեսական զարգացման տեսլականում այս ուղղություններն են կարևորովում: Առաջին անգամ կառավարության նախանշած՝ 2,2 տոկոս տնտեսական աճը համընկնում է Համաշխարհային բանկի կանխատեսումների հետ: Գնաճն էլ նախանշված՝ 4+ -1-ի  շրջանակներում կլինի:  Համաշխարհային տնտեսական զարգացումները հուսադրող չեն,  մեր երկրի տնտեսական աճն էլ որևէ նշանակություն չի ունենա ՝ առանց   երկրի անվտանգության: «Անվտանգությունը չափազանց ավելի կարևոր է, քան մնացած ամեն ինչ»,- ընդգծում է Գագիկ Մինասյանը:

«Այս պայմաններում մենք պետք է հասկանանք, մենք ավելի լավ կապրենք, եթե լինենք անվտանգ, եթե ավելի պակաս անվտանգ լինենք, աշխատավարձերը բարձրանան, մենք ավելի լավ չենք ապրի»:

Այդուհանդերձ, անդրադառնալով տնտեսական զարգացումներին, ՀՀԿ-ական պատգամավորը խոստովանում է՝  գյուղատնտեսությունում, օրինակ, ներուժն ամբողջովին  սպառված չէ, դեպի ՌԴ արտահանման լրացուցիչ հնարավորություններ կան, սակայն, Գագիկ Մինասյանի խոսքով, պետք է այնպես անել, որ ռուսական շուկան սպասի հայկական գյուղմթերքին: ԱԺ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն էլ է նկատում՝  ռուսական շուկայում թուրքական գյուղմթերքի արգելքից միայն հայերը չէ, որ կարող են օգտվել.

«Այդ շուկայի վրա աշխատելու է ոչ միայն ՀՀ գյուղատնտեսությունը, այլև Միջին Ասիայի գյուղատնտեսությունը, Ադրբեջանի գյուղատնտեսությունը: սա առաջին մարտահրավերն է, որը մենք պետք է հաշվի առնենք, և փրոձենք հաղթահարել: Երկրորդ, կարծում եմ, որ ավելի բարդ խնդիրը նա է,որ ռուբլու արժեզրկումը շարունակվում է, և կանխատեսել, թե ռուբլու կայուն վիճակն ինչպիսին կլինի, առայժմ ոչ մեկը  չի կարող քիչ թե շատ իրատեսական կանխատեսում անել»:

Իսկ ռուսական ռուբլու անկման բացասական հետևանքները հայ տնտեսվարողները, մասնավորապես գինեգործներն ու կոնյակագործներն արդեն սեփական մաշկի վրա են զգացել: Հայկական կոնյակն ու գինին  հիմանական իրացվում է ռուսական շուկայում, ռուբլու տատանման պայմաններում ռուսական կոնյակ արտադրողները ն գնային քաղաքականություն թելադրեցին  այլ երկների արտադրողների համար,  իսկ  հայ տնտեսվարողներն էլ  շուկայում դիրքերը պահպանելու համար 5-10 տոկոս եկամտային կորուտ ունեցան:

Ոչ պաշտոնական հաշվարկների համաձայն՝  կոնյակի և գինու  արտահանման ծավալները 2015-ին նվազել են  շուրջ 20 տոկոսով: Կանխատեսումների համաձայն, 2016 ավելի  բարդ է  լինելու, վերամշակող ընկերությունները կառավարությունից կոնկրետ աջակցություն են ակնկալում:

Կարդացեք նաև

Back to top button