
«Իսլամական պետության» գրոհայինը սիրիական Ռաքքա քաղաքում հրապարակայնորեն սպանել է մորը, հայտնում է Բի Բի Սի- ն՝ վկայակոչելով Բրիտանիայում տեղակայված Մարդու իրավունքների մոնիտորինգի սիրիական կենտրոնին։
Ըստ ականատեսների՝ 20- ամյա գրոհայինը գնդակահարել է 40- ամյա մորը փոստային բաժանմունքի մոտ, որտեղ աշխատում էր կինը։ Որդին ասել է, որ մայրն իրեն համոզում էր լքել ԻՊ շարքերը եւ իր հետ հեռանալ քաղաքից, քանի դեռ ԱՄՆ ղեկավարած կոալիցիան չի ոչնչացրել ահաբեկչական այս խմբավորումը։
Ռաքքյան ԻՊ վերահսկողության տակ է 2014 թվականից։ Սիրիացի իրավապաշտպանները հաղորդում են, որ անցած մեկուկես տարում ԻՊ գրաված տարածքներում սպանվել է 2000- ից ավելի խաղաղ սիրիացի։ Իսլամիստ գրոհայինները մահապատժի են ենթարկում նաեւ համասեռամոլության, կախարդության եւ հավատափոխության համար։




