Հասարակություն

Որոշ ճանապարհահատվածներ բքի պատճառով դժվարանցանելի են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 6-ին՝ selim
ժամը 10:00-ի դրությամբ, Աբովյանում, Հրազդանում, Սևանում, Գավառում,
Արարատում, Եղեգնաձորում, Վայքում, Մարալիկում, Գյումրիում, Աշոցքում
տեղում է ձյուն:

Բքի, մառախուղի և ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի են
Գորիս-Սիսիան, Արթիկ-Մանթաշ, Արթիկ-Մարալիկ, Ապարան-Քուչակ, Սևան-Գավառ,
Սևան-Դիլիջանի թունել տանող ավտոճանապարհները, Արագածի տարածաշրջանի
Ծիլքարի հատվածը:

Ճանապարհաշինարարների կատարած լայնածավալ աշխատանքների շնորհիվ բացվել է
Ճամբարակ-Դրախտիկ ճանապարհահատվածը:

Տեսանելիության բացակայության և սաստիկ բքի պատճառով շարունակում են փակ
մնալ Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը:  Տիգրանաշենի
ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն
ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման
աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից
խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին
հորդորում է խուսափել նշված դժվարանցանելի ճանապարհներով երթևեկելուց:

Կարդացեք նաև

Back to top button