
Հայաստանում ռուսական ավիացիոն Էրեբունի բազան 2016 թվականի երկրորդ կեսին կհամալրվի ՄիԳ-29 բազմաֆունկցիոնալ կործանիչներով, գրում է RIA Novosti-ն՝ հղում անելով Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությանը։
ՄիԳ-29 ինքնաթիռները, որոնք ռուսական ավիառազմաբազա են մատակարարվում կապիտալ վերանորոգումից հետո, պաշտպանում են Հայաստանի օդային սահմանները ԱՊՀ երկրների միացյալ ՀՕՊ համակարգի շրջանակում և կանոնավոր կերպով ուսումնամարզական թռիչքներ իրականացնում մարտական նախապատրաստության ծրագրի չափանիշներով։
Տարվա երկրորդ կեսին ռազմաբազա կուղարկվի երկրորդ խմբաքանակը, ինչպես նաև մեկ տրանսպորտային Մի-8 ուղղաթիռ։
Մամլո ծառայությունում նշել են, որ տոներից հետո ինժեներա-տեխնիկական կազմը կսկսի օդակայանում հատուկ կայանատեղիների պատրաստումը՝ նոր ավիացիոն տեխնիկայի համար։




