Միջազգային

Դիվանագիտական հարաբերությունների խզումը չի կարող կոծկել ոճրագործությունը.Ռոհանի

Դիվանագիտական հարաբերությունների խզման մասին Էր Ռիյադի որոշումը Սաուդյան Արաբիային չի օգնի թաքցնել շիա քարոզիչ Նիմր ալ-Նիմրի «հանցավոր» մահապատիժը,-հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ Թեհրանում Դանիայի արտգործնախարար Քրիստիան Ջենսենի հետ հանդիպման ժամանակ:

«Սաուդյան Արաբիան չի կարող Իրանի հետ քաղաքական հարաբերությունները խզելու միջոցով թաքցնել իր հանցագործությունը՝ կրոնական առաջնորդի մահապատիժը»,-Ռոհանիի խոսքերը մեջբերել է իրանական IRNA գործակալությունը:

Հիշեցնենք՝ Սաուդյան Արաբիայի և Իրանի հարաբերությունները լարվել էին այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիայում մահապատժի էր ենթարկվել շիա հայտնի քարոզիչ Նիմր ան-Նիմրը, որից հետո պաշտոնական Թեհրանը քննադատել էր այդ քայլը, իսկ Իրանի հոգեւոր առաջնորդը հայտարարել էր, որ իրենք վրեժ կլուծեն հոգեւոր առաջնորդի մահվան համար:

Սաուդյան Արաբիան արդեն հայտարարել է, որ դիվանագիտական հարաբերությունները հնարավոր է վերականգնել, եթե Իրանը դադարի միջամտել իրենց երկրի ներքին գործերին:

Կարդացեք նաև

Back to top button