Միջազգային

Քուվեյթը հետ է կանչում Իրանում իր դեսպանին

Այսօր հայտնի է դարձել, որ Քուվեյթը նույնպես հետ է կանչում Իրանում իր դեսպանին:  Ասոշեյթեդ պրեսս գործակալությունը հայտնել է, որ պատճառը Սաուդյան Արաբիայում 47 մարդու, այդ թվում` շիա քարոզիչ Նիմր ան-Նիմրին մաահապատժի ենթարկելու պատճառով Թեհրանում թագավորության դեսպանության գրոհն է և բողոքի զանգվածային գործողությունները: Քուվեյթը դարձավ չորրորդ երկիրը, որը խզում է հարաբերությունները Թեհրանի հետ:

Երեկվանից Սաուդյան Արաբիայի դաշնակիցները միավորվում են Իրանի դեմ: Մի քանի աֆրիկյան և Մերձավորարևելայան պետություններ հանդես եկան՝ ի պաշտպանություն Թեհրանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզած Էր-Ռիադի: Նախօրեին նույնն արեցին նաև Բահրեյնի և Սուդանի իշխանությունները` բողոքելով Թեհրանում սաուդյան դեսպանության հարձակման դեմ: Բահրեյնը միաժամանակ Թեհրանին մեղադրեց այդ երկրի իշխանություններին ընդդիմադիր շիա համայնքին աջակցլու մեջ: Արաբական Միացյալ Էմիրությունները Իրանի հետ հարաբերությունները չխզեցին, սակայն ետ կանչեցին Թեհրանում իրենց դեսպանին` իջեցնելով դիվանագիտական հարաբերությունների մակարդակը: Միաժամանակ, ի պաշտպանություն Սաուդյան Արաբիայի հանդես եկան Եմենը և Եգիպտոսը:

Back to top button