
Ամերիկացի հատուկջոկատայինները իրաքյան Քիրկուկ նահանգում հատուկ գործողության արդյունքում զավթել են ԻՊ պարագլուխներից մեկին՝ Աբու Օմար Ալ-Շիշանիին։ Այս մասին հայտնել է EIN լրատվական գործակալությունը։ Ալ-Շիշանիից բացի, ամերիկյան հատուկ ջոկատը նախորդ շաբաթ պատանդ է վերցրել ևս երկու դաշտային հրամանատարների, ինչպես նաև դեսանտային գործողության ընթացքում ոչնչացրել 7 գրոհայինի Էր-Ռիադ շրջանում։ Հաղորդվում է, որ 3 ծայրահեղականները տեղափոխվել են երկրի հյուսիսարևելյան Սուլեյմանիա քաղաք։
Աբու Օմար Ալ-Շիշանի (իսկական անունը՝ Թարխան Բատիրաշվիլի) ծնվել է 1986թ-ին Պակիստանում, հայրը Վրացի է: Այս տարի ԶԼՄ-ները բազմիցս հայտնել են Ալ-Շիշանիի մահվան մասին, սակայն այդ տեղեկություններն արդյունքում չեն հաստատվել։




