Միջազգային

Գեորգի Կվիրիկաշվիլին՝ Վրաստանի նոր վարչապետ

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հաստատել է Գեորգի Կվիրիկաշվիլիի թեկնածությունը վարչապետի պաշտոնում: Նրա թեկնածությունը առաջարկվել էր խորհրդարանական մեծամասնության կողմից: Այժմ նորանշանակ վարչապետը պետք է խորհրդրանին ներկայացնի նախարարների նոր կաբինետի կազմն ու գործունեության ծրագիրը:

Օրենսդիրը ձայների մեծամասնությամբ պետք է նոր կառավարությանը վստահության քվե տա: Գեորգի Կվիրիկաշվիլին այս տարվա սեպտեմբերի 1- ից գլխավորում էր Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը՝ միաժամանակ զբաղեցնելով նաև փոխվարչապետի պաշտոնը:

Վրաստանի արդեն նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին իր հրաժարականի մասին հայտնել է նախօրեին՝ հեռաստաուղերձի ժամանակ:

Կարդացեք նաև

Back to top button