Մշակույթ

Արթուր Պողոսյանն ամփոփել է մշակութային տարին

sonahakobyan
Ժամանակակից արվեստի ոլորտում 2015 թվականին իրականացված ծրագրերն է  այսօր ամփոփել մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը: Փոխնախարարն առանձնացրել է ոլորտում րականացված 41 ծրագրերը, որոնցից 4-ը մանկապատանեկան, 15- երաժշտական, 8-ը՝ կինո, 7-ը կերպարվեստի ոլորտում իրականացված մրցույթ -փառատոները: Ստեղծագործական պատվերի միջոցով կյանքի են կոչվել շուրջ 40 թատերահամերգային ծրագրեր և նկարահանվել ավելի քան 40 խաղարկային, վավերագրական, անիմացիոն ֆիլմեր: Տարին նշանավորվել է նաև հոբելյանական միջոցառումներով: Մեծ ուշադրություն է հատկացվել նաև մշակութային օջախների ենթակառուցվածքների վերազինմանն ու վերանորոգմանը:

 

 

2015 թվականը բավականին հագեցած էր հատկապես մշակութային միջոցառումներով: Պատճառներից մեկն էլ թերևս ցեղասպանության 100 ամյակն էր, ամփոփելով անցնող տարին՝  նշեց մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը: Անդրադառնալով ժամանակակից ավեստում իրականացված ծրագրերին և արձանագրված հաջողություններին՝ փոխանախարարը նախ ներկայացրեց մշակութային կրթության բնագավառում իրականացված ծրագրերը, որոնցից էին «Մշակութային կազմակերպություն-դպրոց» աբոնեմենտային համակարգի ներդրման պիլոտային» և «մանուկների ու պատանիների գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության  2013-15 թթ» ծրագրերը: Արթուր Պողոսյանը հատկապես կարևորեց երաժշտական և արվեստի դպրոցների համապատսախան երաժշտական գործիքներով համալրումը:Artur-Pogosyan

2015 թվականի գերակա ուղղություններից էր թատերարվեստը: Ոլորտը կարևորվեց նոր բեմադրութունների առատությամբ: Նախապատվությունը տրվել է երիտասարդական ծրագրերին, հյուրախաղային գործունեությանը, միջազգային համագործակցությանը, ինչպես նաև հանրապետության մի շարք թատրոնների վերազինմանն ու վերանորոգմանը:

2015 թվականը բարեհաջող տարի էր նաև կինոարվեստի համար: Իրավականցված ծրագրերից փոխնախարարն առանձնացրեց հայկական ֆիլմերի թվայնացումը և կինոյի մասին օրենքի նախագծի մշակումը:

Երաժշտարվեստի բնագավառում 2015 թվականը նշանավորվեց հայ երաժշտարվեստ և կատարողական արվեստի միջազգայնացմամբ, քանի որ հանրապետության լավագույն պետական և ոչ պետական երաժշտախմբերն ու անհատ կատարողները հայկական ծրագրերով հանդես են եկել աշխարհի 4 մայրցամաքների լավագույն բեմահարթակներում:

Կերպարվեստի բնագավառում փոխնախարարն առանձնացրեց Վենետիկի 56-րդ բիենալեում 53 մասնակից երկրներից  Հայաստանի տաղավարի «Ոսկե առյուծ» գլխավոր մրցանակին արժանանալը: Ամփոփելով ժամանակաից արվեստի ոլորտներում իրականացված նախագծերը՝ Արթուր Պողոսյանը նշեց, որ տարին հագեցած էր նաև հոբելյանական միջոցառումներով:

Կարդացեք նաև

Back to top button