

Երևանի Խնկո-Ապոր անվան մանկական ազգային գրադարանում այսօր տեղի է ունեցել Չինական ժողովրդական հեքիաթների՝ «Արևի լեռը» գրքի շնորհանդեսը: ժողովածուն իր մեջ ներառում է չինական ժողովրդական 45 հեքիաթ։ Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանությունը 3000 գիրք է նվիրելու Հայաստանի դպրոցներին և նախադպրոցական հիմնարկներին, համայնքային գրադարաններին:
Հայ մանուկների սեղանին չինական հեքիաթների նոր ժողովածուն է՝ «Արևի լեռը», որտեղ ամփոփված են Չինաստանում ամեասիրված ու տարածված հեքիաթները: Դրանցում, ինչպես աշխարհի բոլոր հեքիաթներում բարին միշտ հաղթում է չարին ու վերականգնում արդարությունը:
Հեքիաթներն են, որ երեխայի մեջ սերմանում են բարին ու արդարության ձգտումը: Հայ երեխաների մեջ չինական հեքիաթների միջոցով բարության սերմեր ցանելու գաղափարը ծնվել է Հայաստանում Չինաստանի դեսպանի և բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանի հանդիպման ընթացքում:
«Դա այն ժամանակ էր, երբ պիտի մեկնեինք Չինաստան Մետաքսի ճանապարհի մասին պատմող ֆիլմի նկարահանումներն իրականացնելու համար»,- ասում է Սերգո Երիցյանը։
«Անկասկած Մետքսի ճանապարհն այն ճանապարհն է, որը դարեր շարունակ միշտ մերձ է պահել Չինաստանը և Հայաստանը, համագործակցության ուղիներ է ստեղծել երկու երկրիների միջև, և այդ ուղիները եղել են բազմազան՝ տնտեսական, մշակութային: Հրատարակված հեքիաթների ժողովածուի մեջ ներկայացված է նաև այն ոգին, որը կոչվում է հայ-չինական բարեկամության ոգի»,- շարունակում է Սերգո Երիցյանը։
Գրքի լուսընծայմանն օժանդակելու համար Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիեն Ըրլոնգն այսօր իր երախտագիտությունը հայտնեց Սերգո Երիցյանին և «Էդիտ Պրինտ» հրատարակչությանը՝ նշելով, որ ժողովածուն հայ երեխաներին հնարավորություն կտա ծանոթանալու Չինաստանին, չինական մշակույթին ու հեքիաթների հերոսներին։
«Բարությունը գեղեցկություն է: Այս արտահայտությունն աշխարհի տարբեր ազգերի հեքիաթների կարևորագույն մասն է: Չինաստանի հեքաթները, ունենալով առանձնահատուկ արվեստ, նույնպես արտահայտոմ են սեր , գեղեցկություն , բարություն: Սեր դեպի մարդը և բնությունը»,- ասում է դեսպան Ըրլոնգը։
Ամանորի նախաշեմին Չինական ժողովրդական հեքիաթների նոր ժողովածուն դարձավ Հայաստանում Չինաստանի դեսապանատան հրաշալի նվերը հայ մանումներին: Դեսպանությունը գրքի 3000 օրինակ կնվիրաբերի Հայաստանի դպրոցներին, նախադպրոցական հիմնարկներին և համայնքային գրադարաններին:




