

Բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի համար այս տարին հոբելյանական էր: Հուլիսի 3-ին հայտնի բանաստեղծը դարձավ 75 տարեկան: Խոսելով հոբելյանական տարվա մասին՝ Ռազմիկ Դավոյանն այսօր իր դիտարկումներն է ներկայացրել աշխարհի, գրականության և ընդհանրապես կյանքի մասին: Ներկայացնելով նաև իր մտորումները մեր այսօրվա և վաղվա մասին՝ բանաստեղծը նկատել է, ժամանակին Հայաստանը ծածկված էր գրադարաններով և գրախանութներով, իսկ բենզինի լցակայանները գետնի տակ էին: Այսօր բենզալցակայաններն են բարձրացել վերև, իսկ գրադարանները հայտնվել են գետնի տակ:
Մեր մշակութային դաշտը նոր չէ, որ աղավաղվել է: Մեր մշակութային չափանիշերը ոչնչացվել են դեռևս անկախության առաջին տարիներից, ասում է բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը: Ըստ նրա՝ արժեքները փոխվել են՝ ոտնատակ տալով իրական արժեքները:
«Ժամանակին Հայաստանը ծածկված էր գրադարաններով և գրախանութներով, իսկ բենզինի լցակայանները գետնի տակ էին: Այսօր բենզալցակայաններն են բարձրացել վերև, իսկ գրադարանները հայտնվել են գետնի տակ»:
Այս ամենը թերևս ապաշնորհ քաղաքականության արդյունքն է: Այժմ որևէ չափանիշ չի մնացել ոչ գրականության, ոչ նկարչության, ոչ էլ երաժշտության ասպարեզում:
«Հին Հունաստանի Ամֆիաթտրոնում բեմի վրա դնում էին հսկայական սալ: Բանաստեղծը գալիս էր և կավիճով գրում էր իր բանաստեղծությունը: Եթե նստած ժողովուրդը չէր ծափահարում, այսինքն չէր ընդունում: Ստիպում էին լիզել իր ամբողջ գրածը: Նման մի վերահսկողություն էլ մեզ է պետք, կարող ենք այդ ամենը կազմակերպել կասկադի գլխին, թող ժողովուրդը կարդա և որոշի»:
Ռազմիկ Դավոյանն առաջարկում է հունական դեմոկրատիայի սկզբունքը կիրառել նաև մեր երկրում: Վստահ է, որ դաշտը կմաքրվի: Ի դեպ, բանաստեղի համար այս տարին հոբելյանական է: Ամռանը լրացավ նրա 75 ամյակը: Հոբելյանի առթիվ քիչ տպաքանակով հրատարակվեց Ռազմիկ Դավոյանի «Ծովինար» հայոց նախապատմական էպոսը, որի մասին ինչպես խոստովանեց, երազել է վերջին 55 տարիների ընթացքում:
Իհարկքե էպոսի շնորհանդեսը մեծ իրադարձություն է հաամարում, բայց իր հոբելյանական տարվա գլխավոր նվերը համարում է Անգլիայի Բեդֆորդի դպրոցում սովորող կրտսեր որդու առաջադիմությունը:




