Միջազգային

Ադրբեջանական արժույթը սրընթաց արժեզրկվում է

Ադրբեջանում մանաթի հերթական արժեզրկման պատճառով Բաքվի առևտրի կետերից շատերը, նույնիսկ դեղատները դադարեցրել են աշխատանքը: Փակ են նաև արժույթի փոխանակման կետերից շատերը: Փակվել են էլեկտրոնիկայի խանութները, որոշ տեղերում գներն արդեն բարձրացել են: Հավանաբար, դա կապված է թանկացումների հետ:

Ադրբեջանի կենտրոնական բանկը այսօրվանից որոշել է անցնել մանաթի լողացող փոխարժեքի ըստ այդմ՝ մանաթի պաշտոնական փոխարժեքը դոլարի ու եվրոյի նկատմամբ գրեթե կիսով չափ ընկել է։

Մանաթի փոխարժեքը կարող է էլ ավելի նվազել, քանի որ Ադրբեջանի կառավարությունը հաշվի չի առել պահանջարկի և առաջարկի հարաբերակցության հիմնարար գործոնները, չի ստեղծել իրական տնտեսություն: Արդյունքում կտրուկ նվազել է արտաքին առևտրի դրական սալդոն և արժույթի մուտքը երկիր, գրում է contact.az-ը:

Կարդացեք նաև

Back to top button