Միջազգային

Մամեդյարովը դրական է գնահատել Սարգսյան-Ալիև հանդիպումը

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն այսօր հայտարարել է, որ Բաքուն նախագահների մակարդակով Բեռնում կակացած հանդիպումը դրական է գնահատում: «Մենք ողջունում ենք Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաև Շվեյցարիայի կառավարության ջանքերը նախագահների հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ», ադրբեջանական «Ազերթաջ» գործակալությանն ասել է Մամեդյարովը:

Նա նշել է, որ հանդիպումից հետո կողմերին կոչ է արվել 2016 թվականին ակտիվացնել երկխոսությունը հակամարտության համակողմանի կարգավորման ուղղությամբ, շարունակել Սոչիում, Նյու-պորտում և Փարիզում մեկնարկած քննարկումները:

«Բաքուն պատրաստ է կառուցողական երկխոսության այն առաջարկների հիման վրա, որոնք դրված են բանակցային սեղանին», հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը:

Back to top button