
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներն այսօր Շվեյցարիայում կայացած հանդիպման արդյունքում որոշել են շարունակել Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման գործընթացը, Twitter- ում գրել է ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։
«Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը 2016- ին բանակցային կարգավորման շուրջ աշխատելու բաժակաճառով ավարտվեց»,- գրել է Ուորլիքը՝ նաեւ հայտնելով, որ ՄԽ համանախագահներն ավելի ուշ հայտարարությամբ հանդես կգան։




