Հասարակություն

Եղեռնն արմատախիլ արեց նաեւ մեր հազարամյա ավանդույթները

alisagevorgyan

 

Հայերս տոն ու տոնահանդես սիրող ժողովուրդ ենք և տոնի ավանդույթը մեզանում այնքան հին է, որքան` մենք: Սակայն հայկական հարուստ ու գունեղ տոնապնակը դարերի ընթացքում հյուծվել ու աղքատացել է: Դրան մեծապես նպաստեց հրեշավոր ցեղասպնությունը, որը  հազարամյակների իր բնօրրանից զրկված ժողովրդին արմատախիլ արեց նաև իր հազարամյա բազմաթիվ ավանդույթներից:

Ազգագրագետ Ռաֆայել Նահապետյանն անդրադառնում է հայոց մեջ  բոլոր ժամանակներում ամենասիրված ու մինչ օրս պահպանվող Ամանորի տոնին, որը, սակայն, ձևախեղվել ու յուրօրինակ մրցավազքի է վերծվել:

Ինչպես էին այն նշում հայերը 19-րդ դարում, ընդամենը 100 տարի առաջ. Ամանորի  նախօրեին  տունը մաքրելու, նոր հագուստ գնելու և հնոտիներից ազատվելու ավանդույթի հիմքում չարքերից ձերբազատվելու, նոր տարին նոր տրամադրությամբ դիմավորելու ձգտումն էր:

Ամանորի կարևոգույն բաղադիչը տոնական ուտեստների ցանկն էր: Հայոց  մեջ այս ցանկում պարտադիր էր հատիկավորների առատ օգտագործումը՝ որպես առատության, պտղաբերության խորհրդանիշ: Տոնական սեղանին հայերը սրբորեն պահպանում էին յոթ թվի սկզբունքը՝ յոթ տեսակ հատիկեղեն, յոթ տեսակ մրգեղեն, յոթ տեսակ չրեղեն և այլն: Ծիսական ուտեստի կարևորագույն բաղադիրչը ծիսական գաթան է, որն առավել  հայտնի է տարեհաց անվամբ։

Պասուց տոլմա, հարիսա, նմանատիպ ուտեսներեի ցանկը հայերը Ամանորին պահպանել են հարյուրամյակներ շարունակ, բայց 20-րդ դարն արմատապես փոխեց նաև մեր ծիսական ճաշացանկը: Հայկական Ամանորի սեղաններին այսօր, իհարկե, գերակշռում է մսամթերքը: Անկախ սոցիալական կարգավիճակից բոլորը փորձում են հնարավորինս ծանրաբեռնել տոնական սեղանը: «Ոմանք այսօր պատրաստ են անգամ ապառիկով լցնել այդ սեղանը: Այս մրցավազքը չափազանց հոգնեցուցիչ է, դրա համար էլ շատերը փորձում են փախչել այդ ամենից ու Ամանորը նշել արտերկրում»,- ասում է Ռաֆայել Նահապետյանը։

Կարդացեք նաև

Back to top button