Միջազգային

Թուրքիան բարելավում է հարաբերություններն Իսրայելի հետ

Իսրայելն ու Թուրքիան վերսկսում են հարաբերությունները: Երկու երկների միջև ձեռք է բերվել հարաբերությունները կարգավորելու մասին նախնական համաձայնություն: Թուրքքիայի և Իսրայելի հարաբերությունների սառեցվել են 2010 թվականին ՝ Իսրայելի կողմից Գազայի հատվածում թուրքական նավերի, այսպես կոչված Ազատության նավատորմիղի դեմ իրականացված գործողության պատճառով, որի հետևանով սպանվել էր Թուրքիայի 10 քաղաքացի:

Երկկողմ հարաբերությունների վերսկսման մասին հայտարարել է իսրայելական կողմը: BBC-ի փոխանցմամբ՝ համաձայնությունը ձեռք է բերվել Շվեյցարիայի միջնորդությամբ:Պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ գործարքը ենթադրում է երկու երկրներում դեսպանությունների աշխատանքի վերականգնում:

Բացի այդ՝ Թուրքիան կսկսի Իսրայելից գազամուղի կառուցման աշխատանքները:

Հիշեցնենք, որ Անկարա- Մոսկվա հարաբերություններում լարվածության պատճառով Թուրքիան այդ երկիր կապույտ վառելիքի հիմնական մատակարար երկրի՝ Ռուսաստանի հետ գազամատակարարման հետ կապված խնդիրներ ունի:

Կարդացեք նաև

Back to top button