Հասարակություն

«Գուշակիր մեղեդի» հեռուստածրագրի բարեգործական ակցիան

Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Գուշակիր մեղեդին» հաղորդումը դեկտեմբերի 21-ից եթեր կհեռարձակվի տոնական ձեւաչափով: Տոնական թողարկումների ընթացքում հավաքված հասույթը կփոխանցվի «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամին, հայտնում է «Առաջին ալիք»- ի հասարակայնության հետ կապերի բաժինը։

Բարեգործական թողարկումների ընթացքում 1 միավորը համարժեք կլինի 100 դրամին: Հաղորդման ստեղծագործական խմբի որոշմամբ՝ սուպեր խաղում հաղթողի միավորները կկրկնապատկվեն:

«Առաջին ալիքն» իր նոր եթերաշրջանում հեռուստադիտողների դատին հանձնեց միջազգային ամենասիրված երաժշտական նախագծերից մեկը՝ «Գուշակիր մեղեդին» երաժշտական, ժամանցային նախագիծը: Ծրագիրը վարում է Ավետ Բարսեղյանը:

Կարդացեք նաև

Back to top button