
Հռոմի Ֆրանցիսկոս պապը ճանաչել է Մայր Թերեզային վերագրվող երկրորդ հրաշքը՝ այդպես «մաքրելով» Հռոմեական կաթոլիկ միանձնուհու՝ հաջորդ տարի սրբանալու ճանապարհը, հաղորդում է BBC- ն:
Այդ հրաշքը ներառում է մի բրազիլացի մարդու՝ ուղեղի քաղցկեղից բժշկվելը, հայտարարել է Վատիկանը: Մայր Թերեզան արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ հնդկական Կալկաթա քաղաքի հետնախորշերի աղքատների հետ տարված աշխատանքի համար:
«Սուրբ Հայրը լիազորել է հռչակել հրամանագիր՝ Սրբերի հռչակման վերաբերյալ », այսօր հայտարարել է Վատիկանը:
Մայր Թերեզան Հռոմում կսրբադասվի սեպտեմբեր ամսին:




