Մշակույթ

Հրանտ Մաթեւոսյանի մահվան տարելիցն է

alisagevorgyan
Նա ծնվել էր 1935 թվականին Լուզու Ահնիձոր գյուղում, որի անունով ակնարն էլ դարձավ հեղինակի առաջին տպագիր գործն ու մեծ աղմուկ բարձրացրեց: Հրանտ Մաթևոսյանի սցենարներով են նկարահանվել «Մենք ենք մեր սարերը», «Աշնանա արև», և բազմաթիվ այլ ֆիլմեր: Հրանտ Մաթևոսյանը եղել է ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, նաև Հյաստանի գրողների միության նախագահ: Մեծ գրողը կյանքից հեռացավ 2002 թվականին՝ 67 տարեկան հասակում: Մահվան տարելիցի առիթով այսօր մտերիմներն ու հարազատներն այսօր այցելել են Կոմիտասի անվան զբոսդայգու պանթեոն, Հրանտ Մաթևոսյանի շիրիմին:

 

Տարիներ առաջ Ահնիձորն աշխարհին պարգևեց Հրանտ Մաթևոսյանին։ Իր առաջին «Ահնիձոր» տպագիր ստեղծագործթյամբ էլ հայկական արձակում նա նվաճեց իր մեծագույն տարածքը։ «Ահնիձորի» մուտքն ընդունվեց սվիններով, քանի որ գյուղական կյանքի պարզ պատկերներով հեղինկաը փորձում էր խոսել իր ժամանակի խնդիրների մասին։

«Նրան հաճախ մեղադրում էին, թե աշխարհը տանում է դեպի Ծմակուտ, բայց կյանքը ցույց տվեց, որ Ծմակուտից է սկսվում մեր արձակի ճանապարհը»։ Նրա հերոսները հաճախ դժվար բնավորության տեր մարդիկ են, ովքեր բարդացնում են ոչ միայն իրենց, այլև շրջապատող մարդկանց կյանքը։ Բայց նրա հերոսների ձեռքերով է նաև, որ շենանում է երկիրը։ Նրանք տեր են այդ երկրին ու փորձում են պաշտպանել այն մարդակերպ գիշատիչներից։

«Երկրի, բնության, անգամ մարդկանց հանդեպ նա ուներ տիրոջ զգացողություն: Բոլորին փորձում էր տեր կանգնել, պաշտպանել: Իր և մյուսների առջև առաջին հերթին քաղաքացի լինեու խնդիր էր դնում»,-ասում է Հրանտ Մաթևոսյանի որդին՝ Դավիթ Մաթևոսյանը՝ միաժամանակ շեշտելով՝ Հրանտ Մաթևոսյանի համար ամեն ինչից վեր ու ամեն բանի առաջնորդը սերն էր:

Իր ժամանակի կաղապարներից դուրս էր Մաթևոսյանի ոճը։ Դա այլևս բոլորին ծանոթ հանգիստ պատումը չէր, այլ գրողի սրտացավ զայրույթով ու հեգնանքով լի բառի, խոսքի բյուրեղացում, որտեղ խախտելով ժամանակների հաջորդականությունը դատողություններ էր անում ու հորդորում. «սրբագրեք ձեր կյանքը, մաքրեք ու ամրացրեք մարդու ձեր տեսակը։ Ասում է՝ ատել կարողանալ սովորեք, որպեսզի …սիրեք։ Խեղճ մի եղեք, քայլեք հաղթելու նպատակով։ Ասում է՝ Ձեր խեղճությունը մի փաթեթավորեք ու ներկայացրեք որպես բարություն. ի վերջո անկեղծ եղեք ձեր առաջ»։ «…մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ։ Հիշողության մեջ ես՝ ուրեմն վառվում ես, մարդ ես, հաշիվներ ունես, անհանգիստ ես: Հիշողության մեջ չես՝ հրեն, բաց դաշտում կովն արածում է առանց հիշողությունների, իսկ հորթին երեկ են մորթել»։

«Մենք ուխտ ունենք դեպի լույսը»,-ասում էր Հրանտ Մաթևոսյանը, իր երազներում փայփայելով լուսավոր Հայաստանի տեսլականը: Արդյոք այսօրվա Հայաստանը նրա երազների Հայաստանն է»: Գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանի խոսքով որևէ գրողի երազն ու իրականությունը չափազանց անհամատեղելի են:
«Սլավոնական համալսարանում Հրանտին նվիրված երեկո էր կազմակերպվել: Շատ ուրախացա, որ ելույթ ունեցողների թվում միայն սպիտակամազ գրողներ չէին, այլ երիտասարդներ»,-ասում է սիրիահայ գրող, հրապարակախոս Թորոս Թորանյանը:

Երեկվա խեղճիդ հույսը, տեսիլն այսօր քո ձեռքերն անցած դրոշ է։ Հաղթել ենք, ասա, հաղթում ենք, ասա, թե հաղթելու ենք՝ նույնն է, փաստ է արդեն։ Հրանտ Մաթևոսյանը սիրում էր կրկնել, որ Թումանյանով հայրենիք ստեղծեցինք, իսկ հենց նրա՝ Մաթևոսյանի ստեղծագործությունը օգնում է ճանաչել այդ հայրենիքը, օգնում է ճանաչել ինքներս մեզ։

Կարդացեք նաև

Back to top button