
Այսօր լրանում է Լյուդվիգ վան Բեթհովենի մկրտության 245-րդ ամյակը և Google-ը նշում է այն՝ Doodle-ում դնելով կոմպոզիտորի լավագույն ստեղծագործություններից հատվածներ, որը կարելի է բացել՝ նոտաները ճիշտ տեղադրելու դեպքում։
Բեթհովենը բոլոր ժամանակների լավագույն կոմպոզիտորներից մեկն է՝հակառակ նրան, որ 30 տարեկանում սկսում է կորցնել լսողությունը և իր կյանքի վերջում ՝ 56 տարեկանում, արդեն բոլորովինխուլ էր:
Դեկտեմբերի 17-ը, ըստ էության, Բեթհովենի ծննդյան օրը չէ, բայց նշվում է նրա մկրտության տարեդարձը, որը տեղի է ունեցել 1770թ.-ին:
Կոմպոզիտորի ծննդյան օրն անհայտ է։ Շատ գիտնականներ դեկտեմբերի 16- ն են համարում նրա ծննդյան ամսաթիվը։
Այսօրվա Google- ի Doodle-ը ավելի նորարական է և հետևում է ինտերակտիվ արվեստին, որը փոխարինում է ավանդական Google-ի լոգոն:




