

2016 թվականի աստղաբանական կանխատեսումներն է ներկայացրել աստղաբան-էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանը: Նա նշել է, որ գալիք տարին կանցնի արեգակի ազդեցության ներքո: Տարին յուրահատուկ հաջողակ է լինելու հատկապես կույսի և առյուծի համար: Հաջողություններն ուղեկցելու են նաև երկվորյակներին և այծեղջյուրներին: Տարվա գույներն են կարմիրը և ոսկեգույնը, իսկ մետաղը՝ ոսկին: Տարվա քարերը՝ ռուբինը, շափյուղան և ցիտրինը:
Գալիք 2016 թվականը լի է անակնկալներով: Չէ որ այն չարաճճի կապիկի տարին է: Եթե, ըստ արևելյան տոնացույցի, տարին մեկնարկում է փետրվարի 8-ին, ապա կենդանակերպը մեկնարկում է մարտի 21-ին: Ներկայացնելով գալիք կապիկի տարվա կանխատեսումները՝ աստղաբան- էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանը հայտնեց, որ տարին լինելու է բավականին հագեցած հատկապես անկանխատեսելի իրադարձություններով:
Տարին բաժանելով 5 պայմանական փուլերի՝ աստղաբանը նշեց, որ առաջինը կտեւի մարտի 21-ից մինչև հունիսի մեկը, որը հիմնականում կուղեկցվի իմպուլսիվ և ագրեսիվ դրսևորումներով, 2-րդ փուլը հունիս 2-ից մինչև օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածն է, որը պայմանականորեն անվանում են բռնկում: 3-րդ շրջանը օգոստոսի 3-ից մինչև հոկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածն է, որը կոչվում է պայթյուն: Իսկ ահա հոկտեմբերի 4-ից մինչև դեկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածը ասղաբաններն անվանում են այրում: Տարին կամփոփի վերջին՝ 5-րդ փուլը, որն էլ կոչվում է ամբողջացում:
Ներկայացնելով ամփոփ խանխատեսումները՝ Գուրգեն Հովհաննիսյանը նշեց, որ տարին յուրահատուկ հաջողակ է լինելու հատկապես կույսի և առյուծի համար: Հաջողություններն ուղեկցելու են նաև երկվորյակներին և այծեղջյուրներին: 2016 թվականին պետք է զգուշավորություն դրսևորեն խոյերը, խեցգետիններն ու աղեղնավորները:
Գուրգեն Հովհաննիսյանն իր կանխատեսումները ներկայացրեց նաև յուրաքանչյուր նշանի համար: Ըստ այդմ նշեց, որ խոյերին սպասվում է բուռն փոփոխություններով էմոցիոնալ տարի: 2016 թվականը խոյերի համար լինելու է ճակատագրական:
Հաղթանակների և հաջողությունների տարի է սպասվում երկվորյակների համար: 4-5 տարիների ընթացքում հասունացած և կուտակված խնդիրները վերջապես իրենց լուծումը կստանան:
Առանձնահատուկ հաջող տարի է սպասվում նաև կույսերին: 2016- ը նրանց համար կարող է դառնալ լավ իմաստով նույնիսկ ճակատագրական: Որոշ դժվարությունների կհանդիպեն կշեռքները: Նրանց սպասվում է հաղթանակներով լի, բայց միևնույն ժամանակ բավականին բարդ տարի: Կարիճներին ոչ այնքան գործնական որքան հոգևոր հաջողություններ են սպասվում: Տարին իդեալական է առողջական խնդիրների լուծման առումով:
Բավականին հետաքրքիր տարի է սպասվում նաև ջրհոսներին՝ ինքնադրսևորման և հաղթանակների տարի: Երկակի դրսևորում է սպասվում ձկներին: Նրանք կունենան էմոցիանրով հագեցած հաղթանակների տարի:
Ամփոփելով գալիք տարվա կանխատեսումները՝ Գուրգեն Հովհաննիսյանը նշեց, որ տարվա գույներն են կարմիրը և ոսկեգույնը, իսկ մետաղը՝ ոսկին: Տարվա քարերը՝ ռուբինը, շափյուղան և ցիտրինը: Ինչ վերաբերում է Հայաստանին, Գուրգեն Հովհաննիսյանը հավաստիացրեց, որ չնայած սահմանային լարվածությանը, լինելու է խաղաղ տարի: Խոշոր փոփոխությունների առջև են կանգնած միայն Ռուսաստանը և Եվրոպան: Տարվա ընթացքում սպասվում են նաև լուսնի և արեգակի 2-ական խավարումներ:




