Մշակույթ

«1915»- ը Վանի կինոփառատոնի Հատուկ մրցանակակիր

Վանի միջազգային կինոփառատոնի փակման գիշերը «1915» հոգեբանական թրիլլերն արժանացել է  բուռն ընդունելության  քրդական եւ թուրքական լսարանի կողմից եւ արժանացել ժյուրիի Հատուկ մրցանակի, հայտնում է «Ասպարեզը»։ Ֆիլմը, որի ռեժիսորներն են Կարին Հովհաննիսյանը եւ Ալեք Մուհիբյանը, հակասությունների կենտրոնում է եղել։

Ֆիլմի պրոդյուսերն է Հայաստանի առաջին արտաքին գործերի նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը, նկարահանվել են Սիմոն Աբգարյանը, Անժելա Սարաֆյանը եւ Սերժ Թանգյանը։ Կինոնկարը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք է։

Վանում ներկայացնելով ֆիլմը՝ Կարին Հովհաննիսյանը անդրադարձել է Թուրքիայի մեկդարյա ժխտողականության քաղաքականությունը՝ միաժամանակ հիշելով այհ մտավորականների և կազմակերպիչների քաջությունը, ովքեր 100 տարի անց նախաձեռնել են Մեծ եղեռնին նվիրված քննարկումներ:

«Սա հայկական թագավորության հոգևոր եւ խորհրդանշական սիրտն է: Մենք մեզ այս հողում օտար չենք զգում: Մենք զգում ենք, որ մենք մեր տանն ենք»,- Աղթամար կղզում՝ Սուրբ Խաչ եկեղեցում, «Վան» հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է Կարին Հովհաննիսյանը։

Իրենց հերթին՝  լրագրողները  ներողություն են խնդրել հայ ժողովրդին՝ քուրդ եւ թուրք ժողովուրդների անունից:

Կարդացեք նաև

Back to top button