
Դեկտեմբերի 15-ին Արգենտինայի «Ռասինգ» ֆուտբոլային ակումբի նախագահ Վիկտոր Բլանկոն հայտարարել է, որ իրենք հրաժարվել են «Թուրքական ավիաուղիների» հովանավորությունից, հայտնում է Agencia Prensa Armenia-ն։
Այդ քայլը բարձր է գնահատել արգենտինահայ համայնքը։ «Թուրքական ավիաուղիները» փորձել են հովանավորել «Ռեյսինգին»՝ մաքրվելու համար թուրքական ավտորիտարիզմի կերպարից,- հայտարարել է Հարավային Ամերիկայի հայկական երիտասարդական ֆեդերացիան՝ ողջունելով որոշումը: «Արդեն մի քանի տարի է «Թուրքական ավիաուղիները» դարձել են թուրքական դիվանագիտության հիմնական զենքը: Աշխարհով մեկ նրանք հովանավորում են կարևոր մարզական գործիչների՝ ինչպիսիք են Կոբե Բրայան կամ Լիոնել Մեսսին: Նրանք ցուցադրել են իրենց ապրանքանիշը ճանաչված և հիանալի կերպարների միջոցով՝ թաքցնելով այն իրականությունը, որի մեջ ապրում է թուրք ժողովուրդը»,- ասված է հայկական երիտասարդական կազմակերպության հայտարարության մեջ։
«Ֆուտբոլում վերնաշապիկն ու գույներն անաղարտ են… հետևաբար աշխարհի ոչ մի երկրպագու չի ցանկանա, որ իրենց ակումբը հովանավորի մի կառավարություն, որը խախտում է մարդու իրավունքները»,- ասել է Հարավային Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի տնօրեն Ալֆոնսո Թաբաքյանը:




