ԿարևորՔաղաքական

Կալանավորվածների իրավունքներից մինչեւ պետական խորհրդանշներ. ԱԺ- ն հրատապ նախագծերի հորձանուտում

lusinevasilyan

Ազգային ժողովը շարունակում է կառավարության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նստաշրջանի աշխատանքը:  Պատգամավորներն այսօր քվեարկել են երեկ քննարկված  հարցերը:  90 «կողմ» ձայնով ընդունվել է  «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություններ սահմանող օրինագիծը, որով, հիշեցնենք,  առաջարկվում է ընդլայնել անմաքս առևտրի կետերի տեղաբաշխումը: Այս օրենքի ընդունմամբ՝ Հայաստանում  կավելանան «դյութի ֆրիի» առևտրի կետերը և կգործեն ոչ միայն օդանավակայաններում, այլև` ցամաքային սահմանակետերում ու երկաթուղային կայարաններում:  Իսկ այսօրվա քննարկումները թեմատիկ հետաքրքիր  ընդգրկում են ունեցել. անազատության մեջ գտնվողների  իրավունքներից ու   բարոյական վնասի փոխհատուցումից մինչև  պետական խորհդանիշներին առաջադրվող պահանջներ: Վերջին հարցը, պարզվում է, կառավարությունը նույնքան հրատապ է համարում, իսկ օրենսդիրն էլ դեմ չէ հանգամանալի  քննարկմանը:

 

Արտահերթի՝ օրակարգից անկախ ելույթները
Այս արտահերթի յուրահատկությունն այն է, որ օրակարգը քաղաքական օրակարգի հետ այնքան էլ  կապ չունի, բայց բոլոր ելույթներն այս կամ այն կերպ կապվում են վերջին զաքրգացումների հետ։ Փոստանջյանը, օրինակ, երեկ «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների կամ, ավելի պարզ ձևակերպմամբ, «դյութի ֆրիների» մասին օրենքի քննարկման ժամանակ «Նոր Հայաստանի» մարզային այցելությունների   ժամանակացույցն էր ներկայացնում։

Այսօր ձերբակալվածների ու կալանավորվածների իրավունքներին վերաբերող նախագծի քննարկման ժամանակ ԲՀԿ- ից Միքայել Մելքումյանը խոսում էր ընդդիմություն- իշխանություն փոխհարաբերություններից: «Եթե հասրակությունը իշնանությանը չի վստահում, ապա 4 անգամ ավելի էլ ընդդիմությանը չի վստահում: Մենք պետք է այդ անվստահությունը հաղթահարենք»:

Իսկ նախագծով կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել  «Ձերբակալված և  կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում։ Նպատակը անազատության մեջ գտնվողների՝  իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի պատշաճ իրացումն է: Մասնավորապես՝ պաշտպանների, փաստաբանների հետ տեսակցելու ավելի լայն հնարավորությունների տրամադրումը, քան գործող կանոնակարգումներ են տալիս:

Նախկին փաստաբան  Էդմոն Մարուքյանին հետաքրքում էր, թե ինչու կառավարությունը հիմա որոշեց անդրադառնալ հարցին և արդյո՞ք պատճառը նաև ՄԻԵԴ վճիռներն են: Փոխնախարարը չի ժխտում, որ Հայաստանից գանգատները ՄԻԵԴ գնացել են  նաև այս հիմքով։ «Այս հարցն առկախելու դեպքում ՀՀ-ի դեմ վճիռներ կարող ենք ունենալ»,- ասաց։

Բարոյական վնասն այստեղ կհաշվարկվի, որպեսզի այն ՄԻԵԴ- ը չհաշվարկի
Կառավարությունն առաջարկում է նաև կատարելագործել բարոյական վնասի հատուցման համակարգը: Սա մեկ այլ օրինագծով՝  քաղաքացիական օրենսգրքում առաջարկվող փոփոխություններով:  Ըստ արդարադատության փոխնախարարի՝ ոչ նյութական վնասի փոխհատուցման՝ Հայաստանում գործող համակարգը լիարժեք չէ, կառավարևությունը փորձում է հստակեցումներ անել:

«Նախագծի ընդունման դեպքում մեր քաղաքացիների համար հնարավորություն կընձեռնվի ստանալ բարոյական փոխհատուցում այն դեպքերում, երբ նրանց իրավունքների ոտնահարում է տեղի ունեցել, դրա հետևանքով կրել են ոչ նյութական վնաս, իսկ պատճառն է եղել պետական մարմնի, կամ պաշտոնատար անձի գործողությունը, անգործությունը կամ որոշումը»:

Ի տարբերություն գործող կանոնակարգումների ՝ փոփոխությունները հնարավորություն են տալիս բարոյական  վնասի փոխհատուցում ակնկալել  ոչ  միայն դատական կարգով հաստատված խախտումների դեպքում, այսինքն՝ դատավճիռներից հետո, այլ նաև այդ հնարավորությունն ունենալ  մինչև  դատավարության ավարտը:  Բացի այդ՝ ոչ նյութական վնասի փոխհատուցման դաշտ են մտնում նոր իրավուքներ՝ բացի  անձնական ազատության, կյանքի իրավունքներից կամ  խոշտանգման արգելքից, նաև  բնակարանի, մասնավոր և անձնական կյանքի անձեռնմխելիության,  սեփականության, հավաքների ազատության , արդար դատաքննության իրավունքները նույնպես: Այսինքն՝ այս բոլոր իրավունքների ապօրինի խախտումների դեպքում բարոյական փոխհատուցման օրենսդրական հնարավորություն է ստեղծում: Փոփոխվուըմ են նաև փոխհատուցման դրույքաչաձերը:

«Այժմ մինչև  1 միլիոն դրամ հատուցման հնարավորություն է սահմանված , առաջարկվող նախագծի ընդունումից հետո այդ սահմանը կդառնա 3 միլիոն դրամը: Ավելին՝  եթե դատարանը գտնում է, որ անձին պատճառվել է ծանր վնսա, ապա կոնկրետ դեպքի առանձնահատկություններից ելնելով դատարանը կարող է դուրս գալ չափերից»:

Խորհրդանիշները, դրանց գույները, կտորն ու ձողը՝ բարոյահոգեբանության բավիղներում
Կառավարությունն այս արտահերթը  նախաձեռնելով մտածել է նաև  բարոյահոգեբանական նշանակության հարցերի մասին:  « ՀՀ զինանշանի մասին» օրենքի  փոփոխությամբ   առաջարկվում է պետական խորհրդանիշների կիրառման միասնական ստանդարտներ  կիրառել՝ ավելի ստույգ կառավարությանը ընդհանուր տեխնիկական չափանիշեր  հաստատելու իրավասություն տալ։ Գործադիրը  հրատապ է համարում հատկապես   զինանշանի  օգտագործման հարցը:  Անհրաժեշտ է, որ կառավարությունը զինանշանի ընդհանուր տեխնիկական պայմաններ հաստատի, ասաց մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը:

Պետական խոհրդանիշի նկատմամբ հարգանքը անտարբեր չթողեց 15 պատգամավորի՝ 10-ը հարց ուներ, 5-ը՝ ելույթ: Քննարկումից հետո պարզվեց նաև, որ նույնքան հրատապ է նաև դրոշի օգտագործման հարցը: Պետական դրոշի մասին օրենքում կառավարությունը նաև դրոշի դեպքում է փոփոխություններ առաջարկում՝ այստեղ պահանջներն ավելի խիստ են:

Ի դեպ՝ արտահերթի օրակարգը բավական հագեցած է՝ մոտ 40 հարց, դրանց թվում՝ վարկային համաձայնագրեր և օրենքեր, որոնք պետք է ընդունվեն մի քանի ըներցումներով:  Հարցերի հիմնական մասի քննարկումը դեռ առջևում է:

Կարդացեք նաև

Back to top button