
Աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն դատապատվել է կես տարվա պայմանական ազատազրկման: Նրան մեղաովոր են ճանաչել խարդախության մեջ:
Մեղադրանքի համաձայն՝ երգչուհին խուսափել է 500 հազար եվրոյի չափով հարկերի վճարումից: Իսպանական լրատվամիջոցները հայտնել են, որ երգչուհին առողջական վիճակի պատճառով դատական նիստին չի մասնակցել, խոստովանական ցուցմունք է տվել տեսակապի միջոցով:
Հիշեցնենք, որ Կաբալյեն Իսպանիայի իրավապահ մարմինների տեսադաշտում է հայտնվել 2014 թվականի ապրիլին:




