Մշակույթ

«Մենք մերոնց մոտ». ֆիլմ`Հայաստանում ապրող վրացիների մասին

gitaelibekyan
Վրաստանի Մշակույթի և Հուշարձանների Պահպանության  նախարարությունում  ներկայացվել է «Մենք մերոնց մոտ» ֆիլմը, որը պատմում է Հայաստանում ապրող վրացիների մասին: «Հակառակ  տարածված  այն կարծրատիպին, որ  Հայաստանում այլ ազգերի ներկայացուցիչներ չեն ապրում, մենք ապացուցեցինք, որ Հայաստանում կան վրացիներ, նրանք ունեն իրենց կազմակերպությունները, ունեն թերթ, սեփական բիզնես և այլն,  որ վրացական մշակույթը բավականին տարածված է Հայաստանում: Ես կարծում եմ, որ սա առաջին քայլն է այս ուղղությամբ. քանի որ սա քիչ ուսումնասիրված թեմա է, ապագայում մենք կարող ենք շատ այլ հետաքրքիր նյութեր նկարահանել, այն  մասին, որ Հայաստանն այնքան էլ միատարր երկիր չէ»,-ներկայացնելով ֆիլմը, ասել է հեղինակը` թբիլիսահայ Վիկտորիա Մակսոևան:

Грузия1Ֆիլմի ստեղծման գործում իր ներդրումն է ունեցել նաև Վրաստանում Հայաստանի նախկին դեսպան Հովհաննես Մանուկյանը, ում խոսքով սա հերթական գեղեցիկ ծրագիրն է, որը պետք է դիտարկել հայ-վրացական հարաբերություննների  համատեքստում:

« Ճիշտ է վրացիները Հայաստանում մեծ թիվ չեն կազմում.  նրանք մեր փոքրաթիվ համայնքերից են,  որ իրապես մեր հարստությունն են: Հայաստանում ապրող ազգային բոլոր փոքրամասնությունները մենք մեր հարստությունն ենք համարում: Վրաստանն այդ առումով, իհարկե,  ավելի հարուստ երկիր է, որովհետև բազմաթիվ ազգություններ են ապրում: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանում  վրացիներն իրենց զգան ինչպես տանը,   նույն էլ պետք է անի Վրաստանն այստեղ ապրող փոքրամասնությունների, այդ թվում հայերի նկատմամաբ: Այս ամենը կարևորում եմ երկկողմ հարաբերությունների տեսանկյունից. մենք այսօր ապրում ենք բարդ տարածաշրջանում ու ժամանակաշրջանում և մեր առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու համար  պետք է ամրապնդենք մեր կապերն ու բարեկամությունը. միասին մենք ավելի ուժեղ կլինենք և ավելի  արդյունավետ կհաղթահարենք դժվարություններն ու մարտահարավերները»:

Կարդացեք նաև

Back to top button