

Հանրաքվեին հաջորդած առաջին շաբաթվա իրադարձություններն ընթացան գրեթե նույն տարամաբանությամբ, որով զարգացել են հայաստանյան համարյա բոլոր հետընական իրավիճակները: Ընդդիմադիր ուժերը խոսեցին ընտրախախտումների մեծ քանակի ու ծավալների մասին, իշխանությունը համոզված պնդեց, որ խախատումներն այնքան չեն եղել, որ ազդեն արդյունքների վրա, դիտորդների գնահատականները «և, և»-ի տրամաբանությամբ էին : Դե իսկ իրավապահներն էլ ներկայացրին, թե ինչ իրավական ինչ ընթացի մեջ են ահազանգերն ու հաղորդումները:
Հանրապետության գլխավոր դատախազի շաբաթավերջյան ասուլիսից տեղեկանցանք, որ ընդհանուր առմամբ գլխավոր դատախազությունը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքին վերաբերող 461 հաղորդում ստացել է, դրանցից քրեական գործ են դարձել 14-ը:
Համեմատության համար նշենք, որ 2013թ. նախագահական ընտրությունների ժամանակ հարուցվել էր 13 քրեական գործ, որից վեցն էր ուղարկվել դատարան ու կայացվել մեղադրական դատավճիռներ: Դրանց թվում նաև նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործն էր, մնացած վեց գործերը կարճվել էին, մեկը՝ կասեցվել:
Սա նշանակում է, որ դեռևս հնարավոր է նոր գործերի հարուցում, ինչպես նաև մեղադրանքների առաջադրում: Հարուցված 14 գործերով առայժմ մեղադրանք առաջադրվել է միայն մեկ հոգու: Խոսքն, ընդ որում, ոչ թե հանրաքվեի օրը, այլ դրանից առաջ ստացված հաղորդման հիման վրա հարուցված գործի մասին է:
Հաղորդումը ներկայացրել էր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Խոսքը հանձնաժողովի մեկ անդամի՝ մյուսին կաշառելու փորձի մասին է: Այս գործով կալանավորված կա: Իսկ ՀԱԿ-ը շարունակում է իրավական բողոքարկման ճանապարհը: Երեկ քաղաքական այս ուժի ներկայացուցիչները սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն անվավեր ճանաչելու դիմում ներկայացրեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ դրան կցելով խախտումների մասին նյութեր ու փաստաթղթեր: Դիմումների քննարկման համար ԿԸՀ-ն հատուկ նիստեր կհրավիրի: Շանսերի մասին հարցին պատասխանելով ՝ ՀԱԿ խմբակցության ղեկավարն ասում է, թե իրենց պարտքն են կատարում:
Ի դեպ, Հայ Ազգային կոնգրեսն արդեն հայտարարել է, որ պատրաստվում է հանրաքվեի արդյունքներն անվավեր ճանաչելու դիմում ներկայացնել նաև Սահմանադրական դատարան: Ըստ Զուրաբյանի՝ նյութերը նախապատրաստվում են, գիտեն թե ով է բողոքը ներկայացնելու: Առայժ հարց է, թե քաղաքական ուժերից որոնք են միանալու ՀԱԿ-ի նախաձեռնությանը: Դիմումը ներկայացնելու համար անհարժեշտ է 27 պատգամավորի ստորագրություն: ՀԱԿ-ի ու Ժառանգության ուժերը միասին բավարա չեն, ու պատգամավորների անունից բողոքը ներկայացնելու համար անհրաժեշտ է նաև ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի աջակցությունը: Այս ուժերը պաշտպանում էին սահմանադրական փոփոխությունները, կպաշտպանենեն դրանց արդյուքները վիճարկող նախաձեռնությունը թե ոչ, չեն շտապում բացահայտել:




