Տնտեսական

Արտահանման խթանման քննարկումները շարունակվում են

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր շարունակվել են տեղական արտադրանքի արտահանման խթանման վերաբերյալ քննարկումները, որին մասնակցել են պատասխանատու պետական գերատեսչությունների ներկայացուցիչները:

Խորհրդակցությանը քննարկվել են, մասնավորապես, Ռուսաստանի Դաշնության կողմից թուրքական ապրանքների նկատմամբ արգելանքի պարագայում ՀՀ-ից դեպի ՌԴ հայկական արտադրանքի արտահանման ծավալն ավելացնելու հնարավորությունները և պետական աջակցության մեխանիզմները: Այս համատեքստում անդրադարձ է եղել ս.թ. նոյեմբերի 30-ին ՀՀ վարչապետի մոտ կայացած խորհրդակցության արդյունքում կառավարության ղեկավարի կողմից տրված հանձնարարականների կատարված ընթացքին: Ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, որի շրջանակում պատկան մարմինների ներկայացուցիչները հանդես են եկել մի շարք առաջարկություններով:

Վարչապետը, ընդգծելով հարցի հրատապությունը և կարևորելով օպերատիվ արձագանքն ստեղծված իրավիճակին, հանձնարարել է քննարկման մասնակիցներին՝ ամփոփել միջգերատեսչական քննարկումները և  գալիք շաբաթվա ընթացքում վերջնական արդյունքները ներկայացնել ՀՀ կառավարություն:

Back to top button