Հասարակություն

ՎԶԵԲ- ը 8 մլն վարկ է տրամադրում Երեւանի նոր աղբավայրի համար

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը 8 մլն եվրո վարկ է տրամադրում Երեւանի կոշտ կենցաղային թափոնների կառավարման համակարգի բարելավման համար։ Համաձայնագիրն այսօր ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը և Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեյվիսը։

Ծրագրով նախատեսվում է նոր աղբավայրի կառուցում, վերջինիս համար մասնագիտացված տրանսպորտային միջոցների և սարքավորումների գնում, գոյություն ունեցող աղբավայրի տարածքում մակերեսի մեկուսացում: «Նոր աղբավայրը, որը տեղակայվելու է Նուբարաշենում գործող աղբավայրի հարևանությամբ, կնվազեցնի գործող ոչ սանիտարական աղբավայրի անբարենպաստ ազդեցությունը շրջակա միջավայրի, հանրային առողջության և կլիմայի վրա»,- ասված է ֆինանսների նախարարության մամուլի հաղորդագրության մեջ։

Ծրագրի արժեքը կազմում է 24 մլն եվրո, անհրաժեշտ գումարից 8 մլն եվրո վարկ կտրամադրի ՎԶԵԲ—ը, 8 մլն եվրո վարկ` Եվրոպական ներդրումային բանկը եւս 8 մլն եվրո Հայաստանն ակնկալում է ստանալ դրամաշնորհի տեսքով  ԵՄ Հարևանության ներդրումային գործիքի միջոցով:

Կարդացեք նաև

Back to top button