

2015 թվականի հոկտեմբերի 26-ից դեկտեմբերի 4-ը Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հեռարձակվող ԶԼՄ-ների երկու մոնիտորինգ է անցկացրել` ուսումնասիրելու նրանց գործունեությունը ՀՀ սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզչության ժամանակաշրջանում: Այդ հետազոտություններից առաջինը նպատակ է ունեցել վերլուծելու համապետական եւ մայրաքաղաքային սփռման հեռուստաալիքներով քաղաքական ուժերի ներկայացուցիչների եւ հասարակական գործիչների մամուլի ասուլիսների լուսաբանումը:
Ուսումնասիրությունից պարզ է դարձել Հանրապետական կուսակցության առավելությունն ու «Օրինաց երկիր» կուսակցության մասնակցությամբ մամուլի ասուլիսների իսպառ բացակայությունը: Վերջինիս ներկայացուցիչներն, ըստ էության, հրաժարվել են մամուլի ասուլիսների միջոցով իրենց դիրքորոշումն արտահայտել սահմանադրական փոփոխությունների եւ հանրաքվեի վերաբերյալ:
Երկրորդը՝ հետազոտվել է Հանրային հեռուստառադիոընկերության գործունեությունը՝ ՀՀ Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերին քարոզչության համար անվճար եւ վճարովի եթերաժամանակ տրամադրելիս հավասար պայմաններ ապահովելու ուղղությամբ: Պայմանները և հանրային հեռուստաընկերությունը և հանրային ռադիոնլ պահպանել են, սահմանված կարգով եթեր տրամադրել, բայց խնդիրը եղել է կուսացությունների մեջ:




