Տնտեսական

ՀԲ. 2016թ-ին Հայաստանը կունենա 2.2% տնտեսական աճ (լրացված)

hasmikdilanyan

Համաշխարհային բանկի կանխատեսմամբ, 2016թ-ին Հայաստանը կունենա 2.2% տնտեսական աճ, ճիշտ այնքան, որքան հաջորդ  տարվա համար նախանշել է ՀՀ կառավարությունը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին, ով նշել է, որ համաշխարհային բանկում ուշադրությունը կենտրոնացնում են  ոչ միայն Հայաստանի տնտեսության զարգացումների վրա,   հիմնական գործոններն են  մեզ համար հանդիսանում Եվրոպայում տնտեսության դանդաղ աճը, Ռուսաստանում շարունակվող տնտեսական անկումը և նավթի գների անկումը։ Ի դեպ, ՀԲ Երևանյան գրասենյակի տնօերի մի հետաքրքական դիտարկում նույնպես առնաձնացրել է

«Հետաքրքիր է, որ այս տարի համընկնում է կառավարության հետ մեր կանխատեսումը, որովհետև այս ընթացիկ տարում այդպես չէր։ Իհարկե, մենք տարբեր ուղիների միջոցով ենք հանգում եզրակացություններին։ Մենք համաշխարհային բանկում ուշադրությունը կենտրոնացնում ենք ոչ միայն Հայաստանի տնտեսության զարգացումների վրա, այլև ուշիուշիով դիտարկում ենք տարածաշրջանում տեղի ունեցող տնտեսական զարգացումները»:

Ի դեպ, այս պահի դրությամբ ՀԲ  2017թ համար կանխատեսել է 2,7 տոկոս տնտեսական աճ:  Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի տնօրենն  անդրադառնալով հարցին, թե արդյոք ՀՀ սահմանադրության փոփոխություններից  բխող օրենսդրական նոր դաշտի ձևավորման համար վարկային նոր  միջոցներ ներգրավելու են, թե ոչ,  Լորա Բեյլին վստահեցրել է, որ այդ գործընթացը կատարվելու է դրամաշնորհների և ոչ վարկերի միջոցով:

«Իրավական ու օրենսդրական մոտեցումների փոփոխությունները որևէ հետևանք չեն ունենա երկրի պարտքի տեսանկյունից»: Համաշխարհային բանկի Երևանյան գրասենյակի տնօրենն  անդրադարձել  է նաև  վերջին շրջանում  բազմաիթվ քննադատությունների թիրախում ահյտնված մեր երկրի արտաքին պարտքին ու դրա վտանգավորության աստիճանին:

ՀԲ  գնահատակով` Հայաստանը չի գտնվում է արտաքին պարտքի վտանգավորության կրիտիկական կետի մոտ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին:

«Սակայն միանշանակ է, որ երկիրը ավելացրել է արտաքին փոխառնությունները, որպեսզի ավելի լավ դիմակայի արտաքին ցնցումներին»:

Հավելենք, որ  այս տարվա սեպտեմբերի վերջին ՀՀ պետական պարտքը կազմել է 4 մլրդ 778 մլն 509 հազար ԱՄՆ դոլար (2 տրլն 272 մլրդ 611.1 մլն դրամ)՝ 2014թ. դեպտեմբերի վերջի 4 մլրդ 441 մլն 524 հազար դոլարի դիմաց. 2015թ. առաջին ինն ամիսներին այն աճել է 336 մլն 985 հազար դոլարով կամ մոտ 7.6 տոկոս:

Կարդացեք նաև

Back to top button