
տեղադրվել է ժամը 10։18- ին
լրացվել է ժամը 17։45- ին

Կառավարության հերթական նիստի օրակարգում ընդգրկված էր շուրջ հինգ տասնյակ հարց: Ճանապարհային երթևեկության խախտումների, տուգանքների մեղմացման, որոշ դեպքերում նաև խստացման նորմեր են սահմանված այսօր հաստատված օրենսդրական փաթեթում, որը մշակվել է ՀՀ նախագահի հանձնարարականով: Կառավարության առաջարկով դեկտեմբերի 14- ին ժամը 11-ին ԱԺ արտահերթ նստաշրջան է հրավիրվել: Օրակարգում անհետաձգելի համարվող մի շարք նախագծեր են: Կառավարությունն այսօր հաստատել է «ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչև 2036թ.) զարգացման ուղիները» ծրագիրը: Գործադիրը Հեռուսատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովին կառավարության պահուստային ֆոնդից ութ մլն դրամ է հատկացվել՝ արտաժամյա և ոչ աշխատանքային օրերին մոնիտորինգ անցկացնելու համար։ Հաստատավել է նաև ՀՀ թռիչքային անվտանգության պետական ծրագիրը, որն ըստ Քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը տեղեկացրել է, որ մեկ փաստաթղթում ամփոփել են ոլորտին վերաբերող բոլոր հարցերը:
Խաչմերուկների հատման կանոնների, գծանշումների , լուսացույցի գույնի արագ թարթում, մոտակա կամ հեռակա լույսերի փոփոխություն . նմանատիպ մեկ տասնյակից ավելի խախտումների համար կառավարությունն առաջարկում է վարորդներին այսուհետ ոչ թե տուգանել, այլ՝ նախազգուշացնել: Ամեն ինչ արվել է, որ խնդիրների լուծումը, եթե իհարկե կյանքի համար վտանգավորություն չի պարունակում, հօգուտ վարորդի է լինելու: Նման խախտումները համացանցում կտեղադրվեն, և վարորդները հնարավարություն կունենան տեսնելու, թե քանի խախտում է կատարել, դրանց համար չի տուգանվել, այլ նախազգուշացվել է: Ի դեպ, քանակային սահմանափակում նախատեսված չէ:
Կառավարությունում համամիտ են վարորդների հետ՝ երթևեկելիս կան խախտումներ, որոնցից պարզապես հնարավոր չէ խուսափել: Փաթեթը մշակվել է ՀՀ նախագահի հանձնարականով: Մի շարք դեպքերում էլ հնարավություն է տրվել խախտումը տեղում վերացնել, օրինակ, եթե տեսուչը կանգնեցրել է մեքենան, իսկ վարորդը մոռացել է վարորդական իրավունքը, ապա ՃՈ- ն չի կարող տուգանել վարորդին: Սա օրենսդրության պահանջ է լինելու, քաղաքացին 24 ժամվա ընթացքում պարտավորվելու է ներկայացնել իր վարորդական իրավունքը: Առաջարկվում է նույն սկզբունքը կիրառել նաև տեխնզննման կամ հաշվառման թերթիկը մոռանալու դեպքում:
Չթույլատրված աստիճանի մգեցված ապակիներով մեքենաներն այժմ տուգանվում են հիսուն հազար դրամով, առաջարկվում է տուգանքի չափը նվազեցնել՝ դարձնելով 30 հազար դրամ: Տեսանկակարհանող կամ լուսանկարահանարող սարքերի հետ կապված կասկածելի դեպքերը, երբ միանշանակ դժվար է ասել` խախտում է եղե՞լ է, թ՞ե ոչ, լուծվելու է հօգուտ քաղաքացու: Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը վստահեցնում է, որ քաղաքացին իր անմեղությունը ապացուցելու խնդիր չի ունենա:
Օրենսդրական փաթեթում նաև խստացումներ են նախատեսված, հատկապես մեքենան ոչ սթափ վարող վարորդների համար: Վերջինս պետք է տեղյակ լինի, որ մեքնենան ոչ սթափ վարելիս յուրաքանչյուր անգամ ավելի ու ավելի է խստանալու պատասխանատվության աստիճանը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանի կարծիքով, այս խստացումը շատ արդար է:
Չհաշվառված մեքնենաների ղեկին նստած վարորդների համար նույնպես խստացումներ են նախաըտեսված: Խախտում կատարած, սակայն տուգանքը չվճարած օտարերկրյացիները մեկ տարով կզրկվեն ՀՀ մուտք գործելու իրավունքից: Եվս վեց ամսով երկարաձգվեց նախկինում կատարած ու չվճարած խախտումների տուգանքների մայր գումարի վճարման ժամկետը:
Օրենսդրական փաթեթն անհետաձգելի է համարվել ու ներառվել կառավարության առաջարկած դեկտեմբերի 14-ին նախատեսված ԱԺ արտահերթ նստաշրջանում: Այստեղ ի թիվս այլ նախագծերի ներառված է նաև «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին օրենքի» նախագիծը, որի մշակման աշխատանքներից վարչապետ Հովիկ Աբրահամյանը դժգոհ է, «հատկապես էկոնոմիկայի, գյուղատնտեսության ու արդարադատության նախարարությունների աշխատանքներից»։
ԱԺ ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ։ Կառավարությանն առաջարկում է անձնական օգտագործման մարդատար տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության պահանջը հանել՝ հետևելով հարևան Վրաստանի փորձին: Գործող իրավակարգավորման պայմաններում՝ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների շուրջ 90 տոկոսը տեխնիկական զննության կտրոններ ստանում է առանց տրանսպորտային միջոցների իրական զննության, այսինքն՝ վարորդները վճարում են ոչ թե ծառայության, այլ թղթի համար, ասում է։
հիմնավորմամբ: Կառավարությունը դեմ է առաջարկին։ Տրանսպորտի ու կապի նախարար Գագիկ Բեգլարյանը նշեց, որ Վրաստանի փորձը բավարար չէ, պետք է համաշխարհային փորձն ուսումնասիրել։
Կառավարությունն այսօր հաստատեց «ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչև 2036թ.) զարգացման ուղիները» ծրագիրը : ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի տեղեկացմամբ՝ «ծրագրի նպատակն է ունենալ ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ` մինչև 2036թ. զարգացման տեսլականը, որը նպատակաուղղված կլինի ապահովելու Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգությունը՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության դրույթներին համահունչ»:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորում է փաստաթղթի ընդունումը։ «Էներգետիկայի համակարգի երկաժամկետ զարգացման ծրագրի ընդունումը կարևոր է, քանի որ այս ոլորտը մեր երկրի տնտեսության ողնաշարն է»: Միաժամանակ, վարչապետը շնորհակալություն հայտնեց այն միջազգային կազմակերպություններին, որոնք օգնել են կառավարությոանը ծրագիրը մշակելու հարցում:
ՀՌԱՀ-ին կառավարության պահուստային ֆոնդից ութ մլն դրամ հատկացվեց ՝ արտաժամյա և ոչ աշխատանքային օրերին մոնիտորինգ անցկացնելու համար: Հաստատավեց նաև ՀՀ թռիչքային անվտանգության պետական ծրագիրը, որը, ըստ քաղավիացիյաի վարչության պետ Արտյոմ Մովսիսյանի, մեկ փաստաթղթում ամփոփել է ոլորտին վերաբերող բոլոր հարցերը:
Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի ներկայացրած նախագծերից մեկով Իրան- Հայաստան երկաթգծի շինարարություն իրականացնող կազմակերպությանը շինարարությունը սկսելու հնարավորություն տրվեց: Մեկ այլ նախագծով էլ՝ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում պետական միջոցներով շենք է կառուցվել, 40 բնակարան ունեցող շենքի բնակարաններից 11-ը արդեն հատկացվել էր Արագածի նախկին բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին, մնացած 29 բնակարաններից վեցը այսօր հատկացվեց երկրաշարժից անօթևան մնացած 6 ընտանիքներին, 4-ը՝ սոցիալապես անապահով ընտանիքներին, 16-ը՝ Արագածոտնի մարզպետի առաջարկով հատկացվեց բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ընտանիքներին, երկուսը փոխանցվեց ՊՆ-ին:




