Վերլուծական

Ինչի՞ է ձգտում Բաքուն՝ ապակայունացնելով սահմանը

annanazaryan

 

Սահմանային հերթական լարվածությունն առաջնագծում, որի ընթացքում ադրբեջանական կողմն առաջին անգամ  օգտագործել է նաև տանկ, պայմանավորված է ինչպես արտաքին քաղաքական զարգացումներով, այնպել էլ ներքաղաքական իրավիճակով,  համոզված է  ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ, քաղաքական վերլուծաբան Դավիթ Բաբայանը։

Ահաբեկչական պետությունը փորձում է այդ կերպ ապակայունացնել իրավիճակը սահմանին, որպեսզի ազատորեն ուժ կիրառի նաև սեփական ժողովրդի դեմ, ասում է։

Մինչդեռ քաղաքագետ Հրանտ Մելիք- Շահնազարյանի կարծիքով՝ հակառակորդի արդեն սովորական դարձած ջղաձգումները բանակցություններից խուսափելու նպատակ են հետապնդում: Նրանք այդ կերպ փորձում են խուսափել խնդրի կարգավորման սկզբունքային հարցերի քննարկումից։

Միջազգային հանրությունը տեսնում է, որ հայկական կողմը հաջողություններ է գրանցում,  ի պատասխան՝ բանակցություններից խուսափելով՝ Բաքուն փորձում է ժամանակ ձգել՝ լավ օրերի ակնկալիքով։

Հրանտ Մելիք Շահնազարյանի խոսքով՝ Ադրբեջանը փորձում է փոխել քաղաքական օրակարգը՝ լարվածություն առաջացնելով, որպեսզի կամ հանդիպումից խուսափի, կամ հանդիպման դեպքում սահմանային լարվածության հարց քննարկի:

Կարդացեք նաև

Back to top button