Հասարակություն

Կառավարությունն այսօր

hasmikdilanyan
Կառավարությունն այսօր հաստատելու է «ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ՝ մինչև 2036թ զարգացման ուղիները» ծրագիրը: Փաստաթղթի հիմնավորման համաձայն, այն ներառում է Հայաստանի ընդհանուր վառելիքաէներգետիկ համալիրի նվազագույն ծախսերով և ժամանակակից տեխնոլոգիաներով համալրված հեռանկարային զարգացումները, ինչպես էներգիայի արտադրության, այնպես էլ էներգետիկ համակարգի ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման մասով: Փաստաթղթի մշակման անհրաժեշտությունը հիմնավորված է նաև նրանով, որ նոր ատոմային բլոկի շահագործման հանձնելու գործընթացը տևում է առնվազն 10 տարի և համապատասխան որոշում կայացնելու համար կառավարությանը հարկավոր է ունենալ երկրի վառելիքաէներգետիկ համալիրի երկարաժամկետ զարգացումների և ռիսկերի տեսլականը: Զարգացման պլանավորման ժամանակահատվածը կազմում է 20 տարի: Արձանագրային որոշման նախագծի ընդունման նպատակը հետևյալն է՝ ունենալ ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ` մինչև 2036թ. զարգացման տեսլականը, որը նպատակաուղղված կլինի ապահովելու Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգությունը՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության դրույթներին համահունչ:

ԱԺ ՕԵԿ խմբակցությունը կառավարությանն առաջարկում է կենսաթոշակ նշանակելիս չորս զավակ ունեցող կենսաթոշակառու մայրերի համար հաշվարկված կենսաթոշակին ավելացնել նաև նախատեսված կենսաթոշակի 20%-ը, հինգ զավակներ ունեցող մայրերինը` 40%-ը, իսկ վեց և ավելի զավակներ ունեցող մայրերինւ` 60%-ը: Ըստ նախագծի հեղինակների՝ դրա ընդունումը ծնելիության աճի լրացուցիչ խթան կհանդիսանա : Կառավարությունը, սակայն, նախագծին դեմ է՝ հետևյալ հիմնավորմամբ, Վերջին տարիներին մեր երկրում արդեն ծնելիության խթանմանը միտված ծրագրեր են իրականացվում: գործադիրում նախագծի հեղինակենրին հիշեցնում են 2014 թվականի հունվարի 1-ից, 3-րդ և 4-րդ երեխայի ծննդյան դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափի՝ 1 մլն դրամ , իսկ 5-րդ և հաջորդ երեխայի ծննդյան դեպքում՝ 1.5 մլն դրամ բարձարցնելու մասին: Ընդ որում, 500 հազար դրամը վճարվում է առձեռն, իսկ մնացած գումարը (համապատասխանաբար` 500 հազար դրամ և 1 մլն դրամ) փոխանցվում է երեխայի անվամբ բացված պետական աջակցության հաշվին՝ որպես ընտանեկան դրամագլուխ: Բացի այդ, 2016 թվականի հունվարի 1-ից, աշխատող կանանց համար Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու 140-օրյա ժամանակահատվածի համար մայրության նպաստ կվճարվի նաև չաշխատող կանանց: Բացի այդ, ըստ կառավարության, ներկայացված նախագիծը չի բխում կենսաթոշակային ապահովության բնագավառում վարվող քաղաքականության էությունից:

ԱԺ ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հանդես է եկել մեկ այլ օրեսնդրական նախաձեռնությամբ նույնպես: Կառավարությանն առաջարկում է անձնական օգտագործման մարդատար տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության պահանջը հանել՝ հետևելով հարևան Վրաստանի փորձին: Նա իր այս առաջարկն գործող իրավակարգավորման պայմաններում անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների շուրջ 90 տոկոսը տեխնիկական զննության կտրոններ ստանում են առանց տրանսպորտային միջոցների իրական զննության, այսինքն՝ վարորդները վճարում են ոչ թե ծառայության, այլ թղթի համար հիմնավորմամբ: Կառավարությունը, սակայն, ՕԵԿ պատգամավորի առաջարկն այսօր կմերժի:

Փոխարենը կառավարությունը հաստատելու է Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման օրենսդրական փաթեթ, որը , մշակվել է ՀՀ Նախագահի մոտ 2015 թվականի սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած խորհրդակցության արդյունքում: Հիշեցնենք, նախագահն իրավասու մարմիններին մի շարք հանձնարարականներ էր տվել: Այսօր ներկայացված օրեսնդրական փաեթեթի նախագիծն ըստ հիմնավորման, հաշվի է առել, բոլոր հանձնարականները: Այն ներառում է ինչպես խստացումներ, այնպես էլ խրախուսական նորմեր: Մասնավորապես, պատասխանատվություն է նախատեսվել առջևի հողմապակին թաղանթապատելու համար: Միևնույն ժամանակ, նվազեցվել է ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ կամ կարգի խախտմամբ վարագուրապատված տրանսպորտային միջոցները վարելու համար սահմանված տուգանքի չափը: Ավելացվել է խրախուսական նորմ, ըստ որի՝ վարչական պատասխանատվություն չի կիրառվում, եթե մինչև լիազորված մարմնի կողմից վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշում կայացնելը վարչական իրավախախտում կատարած անձը վերացրել է թույլ տված իրավախախտումը: Խստացվել է առանց հաշվառման համարանիշի, կեղծված կամ փոխարինված հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցներ վարելու համար նախատեսված տուգանքի չափը, ինչպես նաև նախատեսվել է պատասխանատվություն նույն արարքը մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելու և մեկ տարվա ընթացքում, երրորդ և ավելի անգամ կատարելու համար: Ուժը կորցված է ճանաչվել տրանսպորտային միջոցը տնօրինողի կողմից հաշվառման համարանիշն այլ անձի հանձնելու համար նախատեսված վարչական պատասխանատվության դրույթը: Խստացվել են տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելու համար նախատեսված տուգանքները: Նախատեսվել է վարչական պատասխանատվություն այն դեպքերի համար, երբ ճանապարհատրանսպորտային պատահարից, որին նա առնչություն ունի, կամ ոստիկանության աշխատակցի կողմից տրանսպորտային միջոցը կանգնեցնելուց հետո՝ մինչև սթափության վիճակի զննություն անցկացնելը կամ սթափության վիճակի զննություն անցկացնելուց նրան ազատելու որոշման ընդունումն օգտագործել է ալկոհոլային խմիչքներ, հոգեմետ կամ գիտակցությունը մթագնող այլ միջոցներ: Նախատեսվել է խրախուսական նորմ` իրավախախտումը հայտնաբերելու պահից 24 ժամվա ընթացքում լիազորված մարմնին (պաշտոնատար անձին) վարորդական վկայականը կամ այլ փաստաթուղթը ներկայացնելու դեպքերի համար: Ավելացվել է դրույթ, որով առանց տվյալ ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագիր ունենալու տրանսպորտային միջոցը վարելու դեպքերում Հայաստանի Հանրապետությունում մշտապես չբնակվող անձանց վարորդական վկայականները վերցվում են մինչև գործով կայացված որոշման կատարումը: Օրենքների փաթեթի նախագիծը համարվել է հրատապ ու առաջարկվում է այն ընդգրկել ԱԺ արտահերթ նստաշարջանի օրակարգում:

Քրեական օրնեսգրքում նախատեսվող փոփոխություններով, ազատազրկված անձանց համար կավելանա տեսակցությունների թիվը: Օրենսդրության համաձայն, դատապարտյալներին մեկ ամսվա ընթացքում տրամադրվում է առնվազն 1 կարճատև տեսակցություն՝ մինչև 4 ժամ տևողությամբ և երկու ամսվա ընթացքում առնվազն 1 երկարատև տեսակցություն՝ մինչև 3 օր տևողությամբ: Միաժամանակ, հոդվածում նշված կարգավորումներից բացառություն է նախատեսվում առանձնապես ծանր հանցագործության համար որոշակի ժամկետով ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց տրամադրվող տեսակցությունների դեպքում, այն է՝ տարվա ընթացքում առնվազն երեք կարճատև և մեկ երկարատև տեսակցություն: Սակայն, նախագծի հիմնավորման համաձայն, այդ դեպքում հաշվի չի առնվում առանձնապես ծանր հանցագործության համար որոշակի ժամկետով ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց կարգավիճակով պայմանավորված առանձնահատկությունները: Ներկայիս իրավակարգավորման շրջանակներում խաթարվում է վերջիններիս կապը ընտանիքի և արտաքին աշխարհի հետ, որը կարող է ուղեկցվել բազմաթիվ հոգեբանական խնդիրներով՝ բարձրացնելով կրկնահանցավորության ռիսկերը, ինչպես նաև ոտնահարելով դատապարտյալի ընտանիքի անդամների, առավելապես երեխաների` ծնողների հետ շփման իրավունքը: Քրեակատարողական օրենսգրքի 92-րդ հոդվածի 2-րդ մասը կլրացվի նոր խմբագրությամբ, արդյունքում առանձնապես ծանր հանցագործության համար որոշակի ժամկետով ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց կտրամադրվի հավելյալ քանակությամբ տեսակցություններ: Սա ի դեպ, նաև միջազգային օրենսդրության պահանջն է:

Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2015 թվականի նոյեմբերի 18-ին ստորագրվել է «Պետական հատվածի արդիականացման երրորդ ծրագիր» վարկային համաձայնագիրը: Համաձայնագրով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը տրամադրել վարկ` 21.000.000 ԱՄՆ դոլարի չափով: Ծրագրի նպատակն է հանրային ֆինանսական հաշվետվությունների որակի և ընտրված էլեկտրոնային կառավարման կատարելագործված ծառայությունների հասանելիության բարելավումը: Վարկը տրամադրվում է 25 տարի մարման ժամկետով, որից 14.5 տարին արտոնյալ:

Կարդացեք նաև

Back to top button