Քաղաքական

Պատերազմող երկրին խորհրդարանական կառավարումը հարիր չէ

Լուսինե Ավանեսյան
Ռադիոլուր-Ստեփանակերտ

Այսօր Լեռնային  Ղարաբաղի հանրապետությունում նշում են 1991 թվականի անկախության հանրաքվեի 24-րդ եւ Սահմանդրության ընդունման 9-րդ տարեդարձը: Արցախի Սահմանդրությունը, որը որոշակի առանձնահատկություններ ունի, մասնավորապես կապված  շարունակվող հակամարտության հետևանքների հետ: Հայաստանի հանարապետութունում սահմնադրական բարեփոխումների ընթացքը  Մայր օրենքը փոխելու գաղափար տվեց նաեւ հայկական երկրոդ հանարպետության քաղաքական ուժերին, սակայն պատկերացումները ինչպես ՀՀ կատարված բարեփոխումների այնպես էլ փոխադարձ տեսակետների վերաբերյալ տարբեր են:  Հարցի համատեղ քննարկում չնախաձեռնած արցախյան քաղաքական ուժերի ներկայացուցչների հետ զրուցել է Ռադիոլուրը:

 

Արցախում Սահմանադրություն փոխելու հավանականութան մասին սկսեցին խոսել Հայաստանի հանարպետությունում գործընթացի մեկնարկին զուգահեռ: Չնայած առայսօր այդ խոսակցությունները հստակ ձևակերպում չեն ստացել, ակնհայտ է, որ դրանք նախաձեռնվելու են նաև Լեռնային Ղարաբաղում: Առաջինը փոփոխությունների անհրաժեշտության մասին դեռեւս մոտ երկոււ տարի առաջ բարձրաձայնած դաշնակցականները արդեն կարևոր չեն համարում, թե  որ քաղաքական ուժը կնախաձեռնի բարեփոխումները: Դրանք, ըստ  ՀՅԴ Արցախի կառույցի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի հայաստանյան գործընթացներից հետո Արցախում իրենց շարունակությունը կունենան՝ՀՀ-ում կառավարման համակարգի փոփոխությունը  կառավարման համակարգի փոփոխություն ենթադրում է նաեւ Արցախում:

Արցախի խորհրդարանակն մյուս քաղքական ուժը՝ Ազգային վերածնունդը այս նախաձեռնությանը դեմ է, գտնելով, որ պատերազմող երկրին խորհրդարանական կառավարումը հարիր չէ, եւ այն Արցախի համար արդեն անցած փուլ է:

Նաեւ այդ հիմնավորմամբ  կառավարման համակարգը փոխելուն դեմ է արտահայտվում ,, Շարժում 88,, կուսակցությունը: Կուսակցության նախագահ Էդուրադ Աղաբեկյանի կարծիքով կա կիսանախագահկան կառավարման հստակեցման  եւ ոչ թե դրանից հրաժարվելու անհրաժեշտություն:

Դաշնակցականներից բացի Սահմանադրական բարեփոխումների թեժ կողմնակիցը վարչապետ Արայիկ Հարությունյանի կուսակցությունն է՝ ,,Ազատ Հայրենիքը,,: Արայիկ Հարությունյանը մեկ անգամ չէ հայտարարել, որ սահմանադրական բարեփոխումներով կարելի է հասնել կառավարման համակարգի բարեփոխման՝ այն թեթեւացնելու իմաստով: Կուսակցության մամլո խոսնակ Վահրամ Պողոսյանը Ռադիոլուրի հետ զրույցում չբացառեց, որ հենց ,,Ազատ Հայրենիքն,, էլ կարող է լինել նախաձեռություն ստանձնողը:

Արցախի քաղաքական դաշտի մյուս խաղացողը՝ Արցախի ժողովրդավարական կուսակցությունը  հարցի կապակցությամբ դեռեւս քննարկումներ չի վարել: Նշեմ սակայն, որ կուսակցության նախընտարկան ծրագրում՝ մեջբերեմ՝«կառավարման նոր մոդելների շուրջ գործնական առաջարկների փուլը սկզբունքորեն կապվում է Հայաստանի Հանրապետությունում սկսված սահմանադրական բարեփոխումների գործընթացի հետ»:

Կարդացեք նաև

Back to top button