
«Թայմ» հանդեսը տարվա մարդ է հռչակել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին: 1986 թվականից ի վեր դաշնային կանցլերն առաջին կինն է, որին հեղինակավոր հանդեսը տարվա մարդ է հռչակում:
« Թայմի» տարվա մարդ 2015 անվանակարգում ընդգրկված թենկածուներից են եղել նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Իրանի նախագահ Հասան Ռոուհանին, միլիարդատեր, ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամպը:
Այս տարի «Թայմը» աշխարհի ազդեցիկ մարդկանց ցանկում, որը կարող էր արժանանալ նաև տարվա մարդ տիտղոսին, ներառել էր նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր Ալ-Բաղդադին:




