

«Ընտրությունները օրինական են եղել, բայց հարց է՝ լեգիտի՞մ են եղել, թե՞ ոչ, քանի որ լեգիտիմ ընտրությունները վստահություն ներշնչող արդյունքներ են ունենում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով դեկտեմբերի վեցին տեղի ունեցած Սահմանադրական հանրաքվեին:
Ըստ Ալավերդյանի՝ բոլոր կարկառուն ՀՀԿ-ականները, բացի ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովից, անընդհատ ասում են, որ իրենք հաղթել են, բայց սա չպետք է դիտարկել հաղթանակի տիրույթում, քանի որ փողոցում մի քանի հարցումներից հետո պարզ է դառնում, որ շատերը կողմնակից չէին այս բարեփոխումներին:
Արդեն խոսելով Ազատության հրապարակում տեղի ունեցող գործընթացների մասին, մասնավորապես, ընդդիմության հանրահավաքների, Լարիսա Ալավերդյանը նշել է, որ ինքը կլինի անտեղ, որտեղ կան պայքարող խմբեր, բայց որոշակի վերապահումով:




