
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 9-ին՝
ժամը 11:00-ի դրությամբ, «Թումանյանի» ճանապարհաշինական ընկերության
աշխատակիցների կատարած մաքրման և մշակման աշխատանքների արդյունքում
Վանաձոր-Ալավերդի միջպետական ավտոճանապարհի մերկասառույցը վերացել է:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ
տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել
բացառապես ձմեռային անվադողերով:




