
2015թ. դեկտեմբերի 6-ի ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկության արդյունքների վերահաշվարկի վերաբերյալ ստացված դիմումների հիման վրա բոլոր 11 ընտրատարածքային հանձնաժողովներում այսօր առավոտյան 9.00-ից մեկնարկել են վերահաշվարկի աշխատանքները, հայտնում են Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովից:
Այսօր իրականացված թվով 19 տեղամասերի քվեարկության արդյունքների վերահաշվարկների արդյունքում <<Այո>> քվեարկված քվեաթերթիկների թիվն ավելացել է 4-ով, <<Ոչ>> քվեարկված քվեաթերթիկների թիվը նվազել է 31-ով, անվավեր քվեաթերթիկների թիվն ավելացել է 27-ով:




