«Մոնա Լիզա»- ի շերտերի հետևում նկար է հայտնաբերվել
Պասկալ Քոթթը նշել է, որ նկարը վերլուծելու համար ինքն ավելի քան տասը տարի է անցկացրել՝ օգտագործելով վերոնշյալ տեխնոլոգիան: Նրա պնդմամբ՝ Լեոնարդոյի ամենահռչակավոր գլուխգործոցի մակերեսի տակ ավելի վաղ շրջանի նկար է թաքցված: Նկարի վերականգնումը ցույց է տվել նստած վիճակում կողք նայողի պատկեր:
Լուվրի թանգարանը հրաժարվել է Քոթթի հայտարարությանը որևէ մեկնաբանություն տալ:
Փարիզի Լուվրում գտնվող հանրահայտ սեւեռուն հայացքով կնոջ նկարի հետեւում նշույլ իսկ Մոնա Լիզայի այն առեղծվածային ժպիտի, որն ավելի քան 500 տարի գերում է արվեստի սիրահարներին։
Լեոնարդոյի այս գլուխգործոցը մոտ կես դար մի քանի գիտական փորձաքննությունների առարկան է:Պասկալ Քոթթը պնդում է, որ իր մեթոդը կարող է ավելի խորը ներթափանցել նկարի մեջ:
«Մենք հիմա կարող ենք վերլուծել, թե ինչ է կատարվում նկարի շերտերի տակ և կարող ենք սոխի նման անջատել նկարի բոլոր շերտերը: Կարող ենք նաև վերականգնել գեղանկարչության արարման ողջ ժամանակագրությունը»,- ասել է նա։