Տնտեսական

Կանաչ տնտեսության հեռանկարը Հայասանում

hasmikdilanyan
Ջրհեղեղ, փոթորիկ,  երկրաշարժ և ոչ միայն: Վերջին շրջանում  բնական աղետների առատությունը մոլորակի վրա պատահական  չէ: Մասնագետները պնդում են, որ սա մոլորակի արձագանքն է մարդկությանը: Գնալով ամեն ինչ ավելի բարդանում է, ստեղծված իրավիճակից ելք, այդուհանդերձ, կա՝ զարգացնել կանաչ տնտեսությունը: Հիշեցնենք, որ Հայաստանում գերակա ճյուղերից մեկն էլ հանքարդյունաբերությունն է: Հնարավոր է արդյո՞ք Հայասանում զարգացնել կանաչ տնտեսություն:

 

Ոչ միայն հայ բնապահպաններն են անհանգստացած, այլ նաև ՄԱԿ-ը՝  մոլորակի ու մարդկության զարգացման մասին տվյալները փաստում են՝  աղետների ռիսկերը խիստ աճում են, և սա պատահական չէ.  մոլորակի պատասխանն է  մարդկության գործունեությանը: Ստեղծված իրավիճակից ելք կա՝ անցումը դեպի կանաչ տնտեսության: Հանուն կայուն մարդակային զարգացման ասոցիացիայի նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը պնդում է՝ Հայաստանն  ունի կանաչ  ու էկոլոգիապես մաքուր տնտեսություն զարգացենլու բոլոր հեռանկարները:

Քննարկումներ իհարկե ծավալվում են, սակայն, ասել, որ «ամեն ինչ հարթ է անցնում, դժվար է»,- փաստում է  բնապահպանը: Հիշեցնենք, որ մեր երկրում հանքարդյունաբերությունը գերակա ճյուղ  է հռչակվել, այն աշխատատեղեր է ապահովում: Զարգացնում է տնտեսությունը:  Բնապահպանները  և ոչ միայն, սա, բնականաբար գիտեն, հասկանում են, սակայն, առաջարկում են դաշտը փոքր-ինչ կանոնակարգել Կարիեն Դանիելյան.«Մենք առաջարկել ենք հայեցակարգ մշակել, թե որտեղ կարելի է  հանք ունենալ, որտեղ չի կարելի, ինչպես պետք է լինի: Հիմա  այն կառավարությունում կա»:

Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը  կարծում է,  որ կանաչ տնտեսություն զարգացնելով ինչ որ կերպ կսահմանափակվի հանքադյունաբերության լիազորությունները: Գագիկ Մակարյանը նաև խոստովանում է՝ տնտեսության մեջ  արտահանման շարժիչ ուժը հանքարդյունաբերությունն է, եթե այն ճիշտ զարգանա ու տնտեսության այլ ճյուղեր զարգանան, արդյունքն ավելի նկատելի կլինի.«Զարգացնելով կանաչ տնտեսությունը, մրցունակ տնտեսություն դարձնելով բիզնեսը միջազգային շուկաներ մղելով և  մեծացնլեով ՓՄՁ-ների դերակատարումը, մենք արհեստականորեն  կնվազեցնենք հանքարդյունաբերության դերը: Այսնիքն հոգեբանորեն, երբ որ ղեկավարությունը տեսնի հանքրադյունաբերության դերակատարությունը ամենաբարձրը չէ, առաջինը չէ, դրա հետևանքով կփոխվի ուշադրությունն ու վերաբերմունքը:

Փորձագետները կարծում են, որ համատեղել կարելի է, սակայն, դրա համար որոշ հստակեցումներ ու  փոքր-ինչ կոշտ քայլեր են անհրաժեշտ:

Կարդացեք նաև

Back to top button