Միջազգային

Ռուսաստանի գործողությունները Սիրիայում.հարցը կքննարկվի ՀԱՊԿ-ում

Դեկտեմբերի 9-ին Մոսկվայում կականալու է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդին կից Ռազմական կոմիտեի նիստը՝ Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի նախագահությամբ: Կազմակերպության կայքում զետեղված հաղորդագրության համաձայն, նիստի ընթացքում քննարկվելու են Ռուսաստանի գործողությունները Սիրիայում և միջոցները, որոնք ձեռնարկվում են Թուրքիայի հանդեպ: ՀԱՊԿ կայքում զետեղված հաղորդագրության համաձայն,«նիստում կքննարկվեն մի շարք հարցեր, որոնք առնչվում են Ռուսաստանի գործողություններին Սիրիայի Արաբական Հանրապետությունում, միջոցները, որոնք ձեռնարկվել են ՌԴ օդատիեզերական ուժերի կողմից  ռուսական ռմբակոծչի դեմ Թուրքիայի թշնամական գործողությունների հետ կապված»: Նշվում է նաև, որ քննարկվելու են նաև ՀԱՊԿ ամվտանգության գոտում առկա մարտահրավերները:

 

Կարդացեք նաև

Back to top button