Հասարակություն

Նոր արագաչափեր կգործեն

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության և  իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի  տեղադրման աշխատանքները:

Մասնավորապես, 2015 թվականի դեկտեմբերի 14-ից գործարկվելու են հետևյալ վայրերում տեղադրված արագաչափ սարքերը:

Երևան քաղաքի Աճառյան փողոց՝ մեկ արագաչափ՝ Աճառյան և Ծարավ Աղբյուրի փողոցների խաչմերուկից Մյասնիկյան և Գայի պողոտաների խաչմերուկի ուղղությամբ, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:

Երևան քաղաքի Ռուբինյանց փողոց՝ մեկ արագաչափ՝ Ռուբինյանց և Սևակի փողոցների ուղղությամբ, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 40 կմ/ժ է:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Կարդացեք նաև

Back to top button